Կրասնոդարում իրար հետեւից երեք ռեստորան է հրդեհվել (Տեսանյութ)
ՀասարակությունԿրասնոդարում իրար հետեւից երեք ռեստորան է հրդեհվել:
Առաջինի դեպքում ականատեսները պատմում են, որ դիմակով անհայտ անձը հրդեհից առաջ մտել է երկրորդ սենյակ և այրել այն։ Կրասնայայում գտնվող MyasoLove հաստատությունից 50 մարդ է տարհանվել:
Ապա հրշեջները մարել են Սեվերնայայի «Գուս» հաստատությունում բռնկված հրդեհը՝ այնտեղ այրվում է 60 քմ տարածք։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Բայց ահա երրորդ՝ Կրասնայա փողոցի Բումբարաշ ռեստորանում անձնակազմին հաջողվել է բռնել հրկիզողին ու ոստիկանություն կանչել։ Հաստատությունից տարհանվել է 15 մարդ։
Տեղի աղբյուրների նախնական տեղեկությունների համաձայն, երեք ռեստորան հրկիզողը ընկել է խաբեբաների հնարքների տակ: 19-ամյա տղային սպառնացել են, որ իր տվյալները կօգտագործեն վատ նպատակներով: Եվ դրանից խուսափելու համար հրամայել են գնալ հաստատություններ ու հրդեհել։