Բելառուսում այսօր նախագահ են ընտրում
Միջազգային
Բելառուսում նախագահ են ընտրում
Մոտ 6,9 մլն բելառուս ընտրողներ կկարողանան քվեարկել 5325 ընտրատեղամասերում, որոնցից 207-ը կազմակերպված են հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և այլ ժամանակավոր վայրերում, ևս 12-ը՝ զորամասերում։ Քվեարկությունն ավարտվում է տեղական ժամանակով ժամը 20:00-ին։
Ընտրություններում պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և Աշխատանքի հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը։