«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հկ անդամների փակ հանդիպմանը մասնակցել է նաեւ «Իզմիրլյան» բկ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը
Առողջապահական
Հունվարի 25-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամների փակ հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանի, Լևոն Հակոբյանի, Արտակ Ջումայանի և ԱՆ ներկայացուցիչների։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Իզմիրլյան» բկ-ի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Հանդիպման սկզբում ԱՆ նախարարը ամփոփեց նախորդ տարին և ներկայացրեց 2025-ի անելիքները:
Առողջապահության նախարարն արձանագրեց, որ բժշկական հաստատությունների միջև առկա է առողջ և ուժեղ մրցակցություն:
Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով միության անդամները նախարարության ներկայացուցիչների հետ քննարկեցին ֆինանսական հարցերը, առողջապահական ապահովագրության ներդրման մեխանիզմները, բժշկական պարագաների, դեղորայքի և սարքավորումների ձեռքբերման խնդիրները:
Աղբյուրը` «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ֆեյսբուքյան էջ։