Շվեյցարիայի հայերը եթե խոսել չէին կարող, գոնե պիտի դուրս գային դահլիճից. Զարուհի Մուրադյան
Մշակութային
Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում Շվեցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, անուղղակիորեն կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության քաղաքական եւ քաղաքակրթական բաղադրիչը, մասնավորապես նշելով, թե ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք եւ հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է:
Անդրադառնալով վերոնշյալին Հայաստանի Նկարիչների միության անդամ, նկարիչ ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՝ հիշեց հորը՝ Նկարիչների միության նախագահ, քաղաքական գործիչ Սարգիս Մուրադյանին:
«Հորս երկու ծնողն էլ Արեւմտյան Հայաստանից գաղթել են: Հայրս պատմում էր, որ տանը թաքուն էին խոսում այդ թեմայով, շշուկով, վախենալով: Գիտեյին, որ նույնիսկ խոսալու համար կաքսորեն: Ստալինի մահից հետո, երբ տեռորը պակասեց եւ սկսվեց, այսպես կոչված, ձնհալը, հայրս առաջիններից էր, որ 1956 թվին անդրադարձավ արվեստում ցեղասպանության թեմային՝ նկարելով «Կոմիտաս, վերջին գիշեր » հանրահայտ նկարը: Մեր մշակույթի նախարարությունը վախենում էր ուղարկեր Մոսկվա՝ ցուցադրելու: Ի վերջո, ուղարկեցին եւ ոսկե մեդալ ստացավ: 1965 թվին, մի խումբ մտավորականներ՝ Պարույր Սեւակը, Ռաֆայել Ղազարյանը, Սարգիս Մուրադյանը եւ ուրիշներ, երբ կազմակերպում էին 50-ամյակի նշումը, թռուցիկներ բաժանում, շատերը չգիտեյին՝ ինչի մասին է խոսքը, քանի որ տարիներով լռեցվել էր ցեղասպանության թեման: Երիտասարդները տեղյակ չէին… Անգրագետ կոլաբորանտը լավ կլինի լռի ու գիրք կարդա: Չնայած դա չի օգնի իրեն դաժան պատիժ ստանալուց: Իսկ Շվեյցարիայի հայերը եթե խոսել չէին կարող, գոնե պիտի դուրս գային դահլիճից: Ամո՛թ է նստել, լսել դրան», - նշեց նա:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
