Թրամփը սուր բախման մեջ է մտել հերթական պետության հետ
Միջազգային
Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Կոլումբիայից եկած ապրանքների վրա՝ վտարված միգրանտներով ինքնաթիռներ ընդունելուց հրաժարվելու համար։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Բոգոտան հրաժարվել էր ընդունել ԱՄՆ-ից վտարված կոլումբիացիներին տեղափոխող երկու չվերթ։ Թրամփի խոսքով՝ «մեկ շաբաթից 25 տոկոս մաքսատուրքերը կբարձրացվեն մինչեւ 50 տոկոս»։
ԱՄՆ նախագահը նաև արգելք է դրել կոլումբիացի դիվանագետների մուտքի վրա և չեղարկել նրանց վիզաները։ Ինչպես և Կոլումբիայի ղեկավարությունը և նրանց ընտանիքների անդամների: Կոլումբիայի բոլոր քաղաքացիների համար սահմանվել են մաքսային և սահմանային ստուգումների ավելացում։
Թրամփը խոստացել է նաև ֆինանսական և բանկային պատժամիջոցներ կիրառել։
Միևնույն ժամանակ, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն զբաղվել15000 ամերիկացիների հարցով, ովքեր անօրինական բնակվում են Լատինական Ամերիկայի երկրում։
Այս ամենից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ այդ բոլոր ճնշումներից հետո Կոլումբիայի կառավարությունը, այնուամենայնիվ, համաձայնել է ընդունել իր իսկ քաղաքացիների արտաքսման թռիչքներն ԱՄՆ-ից։ Կոլումբիայի դեմ Թրամփի կողմից նախապես հայտարարված պատժամիջոցներն ու մաքսատուրքերը ուժի մեջ չեն մտնի այնքան ժամանակ, քանի դեռ Կոլումբիայի իշխանությունները կկատարեն արտաքսման թռիչքների համաձայնագիրը։