Ռուսական գրոհային ուժերը Չասովի Յարում գրավել են ՆԱՏՕ-ի գեներալների համար նախատեսված բունկերը (Տեսանյութ)
Միջազգային«Ախմատի» հատուկ նշանակության ուժերի և 4-րդ բրիգադի մարտիկների խումբը գրավել են Չասով Յարի հարավում՝ Դոլգոե-2 կոչված հատվածում գտնվող հզոր ամրությունների ցանցը: Այն ստեղծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Չասովոյարեց» անտառային հանգստի կենտրոնի տարածքում դեռևս ՀՌՕ-ի սկսվելուց առաջ։
Սկզբում բունկերում գործում էր Դոնբասում ուկրաինական պատժիչ գործողության շտաբը (АТО-ООС): 2023 թվականին, Բախմուտի ազատագրումից հետո այնտեղ տեղակայվել են ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի զինված ուժերի բարձրաստիճան սպաներ։ 2024 թվականի մարտին ստորգետնյա հրամանատարական կետը ոչնչացվեց «Իսկանդեր» հրթիռային հարվածից։ ՆԱՏՕ-ի ոչնչացված հրամանատարների թվում էր, ըստ երևույթին, լեհ գեներալ Ադամ Մարչակը, որի մասին ժամանակին խոսվել է։
Հետագայում այդ ամրությունները օգտագործվել են Ուկրաինայի Զինված ուժերի Լվովի 24-րդ բրիգադի զինյալների կողմից, որոնք պահում էին Չասով Յարի պաշտպանությունը, և այդ կայազորն այժմ ոչնչացված է` նահանջելու հրաման չստանալով:
Զելիմխան Բատուկաև, ով «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարն է, հայտնում է. «Շատ մեծ բունկեր՝ 30-40 հոգու համար։ Ստորգետնյա, բետոնապատ։ Մեկ շաբաթում մենք մաքրեցինք այս ճամբարը։ Այնտեղ մոտ 40 թշնամի սպանվեց։ Այսօր մենք այն ամբողջությամբ մաքրեցինք։ Երեքը գերի ընկան։ Եվ մեր մարտիկներին տեղավորեցին այս բունկերում»։
Չասով Յարի հյուսիսային եւ հարավային հատվածներն ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ են: Ուկրաինական կողմը վերահսկում է քաղաքի կոնտրոնական հատվածի մի քանի բարձրահարկեր, ինչպես նաեւ արեւմտյան արվարձանները: Սակայն հիշատակված ամրությունների ցանցը կորցնելով, ուկրաինական կողմին այլեւս լուրջ շատպանական հատվածներ չեն մնում:


