Թող ամեն օրը Ձեզ բերի նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ. Տեր Եսայի քահանա Արթենյանի շնորհավորանքը պրոֆեսորի տարեդարձին
Հասարակություն
Այսօր «Իզմիրլյան» բկ-ի գործադիր տնօրեն, հայտնի օրթոպեդ- վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊԲՀ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանի տարեդարձն է։
Պրոֆեսորին տարեդարձի կապակցությամբ ջերմ շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը.
- Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը։ Թող ամեն օրը Ձեզ բերի նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Մաղթում եմ արևշատություն, քաջառողջություն և անխոնջ եռանդ՝ Ձեր բոլոր նպատակներն իրականություն դարձնելու ճանապարհին։
Թող Աստծո օրհնությունն ուղեկցի Ձեզ և Ձեր ընտանիքին ։