«ԱՐԹԻԿ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ 2 ՌԵԿՈՐԴ
Սպորտ
Հունվարի 27-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՐԱՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ սահմանել է նոր 2 ռեկորդ։ Այս մասին, Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց ՀՀ «Դյուցազնագրքի» Դյուցազուններ ասոցիացիայի հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզի պատասխանատու պարոն ԱՐՄԵՆ ԲԱԴԵՅԱՆԸ։ Նա նշեց, որ դատապարտյալ Արթուր Կարապետյանը սահմանել է երկու ռեկորդներ, 1 րոպեում, 1 ձեռքով 20 կգ ֊անոց ծանրաքարը բարձրացրել է 43 անգամ, մյուս ռեկորդը 63 կգ ֊անոց ծանրաքարը 101 անգամ երկու ձեռքով, արմունկը ծալած մինչև ուսագոտի։ Նա իր այս ռեկորդները նվիրեց, հունվարի 28-ի, Հայոց բանակի կազմավորման 33-ամյակին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




