ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. Transfermarkt Բարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչ Երբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ Դանիելյան Քենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառով Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան Նիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունը Չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերում Երգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունի Թուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ Քարիմին Ադրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջ

Ադրբեջանից նավթը շարունակում է թուրքական նավահանգիստներով հոսել Իսրայել․ The Guardian

Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան երկու տասնամյակ բարակ սահման է գծում Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև: Թուրքիան շահել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում երկու կողմերին օգնելուց, ընդլայնել է իր ռազմական ներուժն ու ազդեցությունը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրական ծովում և Պարսից ծոցում, ինչպես նաև տարածել է իր փափուկ ուժը դեպի Աֆրիկա, Կենտրոնական Ասիա և Արևմտյան Բալկաններ՝ ստեղծելով ազգային պաշտպանական արդյունաբերություն, The Guardian-ի համար գրում է վերլուծաբան Փոլ Թեյլորը:

«Երբ դա գնահատում են միջազգային հարաբերությունների փորձագետները, նրանք հաճախ դիմում են «հավասարակշռում» եզրույթին։ Թուրք վերլուծաբանները գերադասում են խոսել «ռազմավարական ինքնավարության» ցանկության մասին՝ երկրի շահերը ցանկացած սպառնալիքից պաշտպանելու ունակության մասին՝ առանց որևէ արտաքին ուժից կախվածության։ Բայց Էրդողանը կկարողանա՞ շարունակել իր աշխարհաքաղաքական ակրոբատիկան ու դրանից օգուտ քաղել»։ - հարցնում է հոդվածի հեղինակը։

Վերլուծաբանը նշում է, որ Անկարան պաշտոնապես խզել է առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ անցյալ տարի, սակայն Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհրդի ղեկավար Մուստաֆա Այդընը նրան ասել է, որ Ադրբեջանից նավթը շարունակում է թուրքական նավահանգիստներով հոսել Իսրայել, իսկ այդ ընթացքում Պաղեստինի հետ առևտուրը, ըստ թուրք պաշտոնյաների, աճել է 2400%-ով, ինչը խոսում է նրա մասին, որ բիզնեսը շարունակվում է այլ պայմաններում։

Իսրայելական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Իսրայելի ներքին անվտանգության ծառայության ղեկավար Շին Բեթը նոյեմբերին գաղտնի բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Իբրահիմ Կալինի հետ։

Թեյլորի խոսքով՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունները բնութագրական են եղել Թրամփի նախագահական վերջին ժամկետի համար, սակայն եղել են նաև մի շարք բախումներ և հակասություններ, որոնք խոր անվստահություն են սերմանել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։

«Սա Միացյալ Նահանգների հինգերորդ նախագահն է (Էրդողանի համար)… նա, անշուշտ, չի վախենում Օվալաձև գրասենյակից», - վերջերս Եվրոպական քաղաքականության կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայի գծով մասնագետ Ահարոն Սթեյնը՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ներկայումս հարաբերությունները բնութագրվում են կայուն անկայունությամբ, և թեև երկու երկրներն այլևս ընկերներ չեն, սակայն «ՆԱՏՕ-ի հետ կապը չի ընդհատվում»։ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Թուրքիային բացառեց F35 կործանիչների կոնսորցիումից այն բանից հետո, երբ Անկարան դեմ գնաց Վաշինգտոնին՝ Ռուսաստանից հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգ գնելով: Իր հերթին Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Փենսիլվանիայի բնակիչ, թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապաստան տալու և հրահրելու մեջ․ վերջինս մեղադրվում էր Թուրքիայում 2016 թ․ հեղաշրջման փորձի մեջ, որի արդյունքում Էրդողանը հազիվ փրկվեց տապալվելուց:

«Գյուլենը մահացավ անցյալ տարի․ վերացավ մեկ նյարդայնացնող գործոն։ Թեյլորը նշում է, որ ինչ-որ պահի Թրամփը հրապարակավ սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Էրդողանը զորքեր ուղարկի Սիրիա՝ հարձակվելու ԱՄՆ-ի  աջակցությունը վայելող քրդական ուժերի վրա, որոնք Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)՝ իր ամենամահաբեր ներքին թշնամու մասնաճյուղը»,- նշում է Թեյլորը։

Այդուհանդերձ, Էրդողանը համաշխարհային առաջնորդներից մեկն էր, ով ամենամեծ ոգևորությամբ ողջունեց ընտրություններում Թրամփի երկրորդ հաղթանակը, իսկ Թրամփը ավտորիտար թուրք առաջնորդին ընկեր անվանեց և հիացմունք հայտնեց Սիրիայում Բաշար ալ-Ասադին տապալող Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբակցությանը աջակցելու գործում Թուրքիայի դերակատարության համար, նշում է հոդվածի հեղինակը։

Ենթադրվում է, որ պրագմատիկ, արևմտյան կրթություն ստացած խորհրդականները, ինչպիսիք են հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, նշանավոր դիրքեր են զբաղեցնում Էրդողանի մերձավոր շրջապատում, մինչդեռ կոշտ ազգայնական ռազմական և քաղաքական խորհրդականները, ըստ երևույթին, մնացել են լուսանցքում, նշում է Թեյլորը։

«Միգուցե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար ամենամեծ հավանական ռիսկը Թուրքիայի և Իսրայելի անմիջական առճակատման հնարավորությունն է Սիրիայում, որտեղ նրանք Ասադի տապալումից հետո դարձել են դե ֆակտո հարևաններ անվտանգության վակուումում: Այդընը նշել է, որ իսրայելցի քաղաքական գործիչները և գիտնականները ավելի ու ավելի են խոսում Թուրքիայի մասին՝ որպես հրեական պետության համար սպառնալիքի, մինչդեռ որոշ թուրք ռազմական ստրատեգներ վախենում են, որ Իսրայելը, գաղտնի համագործակցելով քուրդ զինյալների հետ, կարող է սպառնալիք դառնալ Թուրքիայի համար։ Իսրայելի և Թուրքիայի միջև բախումը կարող է խափանել Թրամփի՝ Մերձավոր Արևելքը խաղաղեցնելու և այնտեղից դուրս գալու ծրագրերը: Էրդողանը չափազանց խորամանկ պրագմատիկ է թվում, որպեսզի թույլ տա դրան հասնել»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։






ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. TransfermarktԲարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչԵրբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ ԴանիելյանՔենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառովԻմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. ՓաշինյանՆիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունըՉկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերումԵրգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունիԹուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ ՔարիմինԱդրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇԵՂ­ՇԵ ԼՅԱ ՖԱՄՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազությանԳործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ ՍուրենյանՕրվա խորհուրդ․ Մեծ Պահք. օր 1717 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՀատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբՄի ամբողջ օր ջուր չի լինիՆախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներներըՀավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ)Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ«Ինտերը» առաջարկ ունի ԻնձագիինՁերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ ԻմամօղլունԹրամփ. Պուտինն ինձ ասաց, որ եթե ես իր ընկերն եմ, նա չէր ցանկանա ինձ թշնամի տեսնել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top