Մենք ընկերներ չենք, բայց նա հիանալի մարդ է. Ծառուկյանը` Պուտինի մասին
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ամերիկյան JAXXON Podcast-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին թե ինչ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.
«Մենք ընկերներ չենք։ Բայց ես երկու անգամ հանդիպել եմ նրա հետ։ Նա հիանալի մարդ է: Նա շատ է սիրում մարտարվեստ։ Երբ ես կռվում էի Ռուսաստանում, նա ինձ երկու անգամ հանձնել է չեմպիոնական գոտին»,- ասել է Ծառուկյանը։