Ինչ փոխվեց, որ Նիկոլը միայն հիմա սկսեց սարսափել գերված արցախցիների խոսելուց
Վերլուծություն
Նկատվում է, որ Դավոսի վերջին այցից վերադառնալուց հետո «տարօրինակ» հայտարարություններով Նիկոլը գերազանցում է իր իսկ բոլոր նախկին ռեկորդները: Ու թեեւ ամեն մի նման հայտարարություն ամենասուր հանրային ռեակցիան է առաջ բերում՝ ուղղված դրա հեղինակին, բայց անգամ դա Նիկոլին չի ստիպում «բերանը փակել»: Իրավիճակը սկսել է նմանվել մազոխիզմի դասական սցենարի, երբ մեկն ինքն իրեն է մտրակահարում ու դրանից հաճույք ստանում:
«ԻՆՉ ԱՆԵԼ»
Մի խոսքով, ստիպված ենք մտածել, որ Դավոսում ինչ-որ բան Նիկոլին հասցրել է ծայրահեղ հոգեկան լարվածության: Չնայած, երբ նայում ես այս տարի դավոսյան ֆորումի ընդհանուր ֆոնին, այն տպավորությունն է, որ այնտեղ համատարած հոգեշեղման վիճակ էր տիրում: Արեւմտյան մի շարք աղբյուրներ նկարագրում են նման պատկեր. «Մարմնավաճառների, տրանս օրգիաների, ԼԳԲՏ եւ այլասերվածությունների, հարբեցողության եւ թմրանյութերի ռեկորդային քանակ Դավոսի ֆորումում»: Կարելի է նաեւ պատճառը կռահել. ուլտրալիբերաստները նյարդային ծանրագույն վիճակի են հասել Թրամփի պատճառով, Դավոսում հավաքվել են ինչ-որ հակաքայլերի համար, բայց անելանելիությունը նրանց տարել է մաքսիմալ սոդոմիզմի: Սրան դեռ կհասնենք եւ վերադառնանք Նիկոլին:
Ասել, թե նա Դավոս՝ տնտեսական ֆորում էր գնացել ինչ-որ տնտեսական նկատառումներով, նույնիսկ ծիծաղելի կլիներ: Իրական նպատակը մինչ գնալն էլ կարելի էր կռահել՝ պետք է փորձեր հասկանալ, թե այս նոր իրավիճակում, երբ ամերիկյան ուլտրալիբերալները, որոնց հետ իր թիմով ամենասերտ կապերի մեջ էին, հեռացված են, իսկ եվրոպականները՝ ծանր հարվածների դաշտում են, ինչ են մտածում այս ամենի մասին: Ու պարզվում է, որ նրանք ռեալ հակաքայլեր գոնե այս պահին ոչ միայն չունեն, այլ «դարդից տրվել են համատարած սոդոմիզմի»: Հա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեի հետ ինչ-որ «Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորություններ» էին քննարկում: Դավոսից վերադառնալուց հետո էլ նույն ուլտրալիբերալների հետ շփումներ կային: Այդ թվում՝ Նիկոլն ընդունել է ոչ անհայտ «Քարնեգի» հիմնադրամի միջին կարգի ինչ-որ խմբի՝ կազմված Գարո Փայլանից, Յուջին Ռումերից եւ Թոմաս դե Վաալից: Բայց այն բոլոր ծրագրերը, հուշումները, ցուցումները, որոնք գալիս են ուլտրալիբերալներից, որքանո՞վ կարող են արդիական համարվել, եթե դրանց կցված չէ ԱՄՆ-ի իշխանությունների «դաբրոն»: Ընդ որում, այն պահին, երբ ԱՄՆ-ի նոր իշխանություններից սպասելիքները բացասական դաշտում են: Օրինակ, Թրամփի որոշումը եւ դրան հաջորդած պետքարտուղարի հրամանը՝ ամերիկյան պետական մակարդակով, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի` USAID-ի միջոցով բոլոր ծրագրերն ու ծախսերը դադարեցնելու մասին, իհարկե, ոչ միայն Ուկրաինայի մասին է: Այլ, մասնավորապես, այն 250 միլիոն դոլարի, որը դեռ անցած աշնանն էր Բլինքենը USAID-ի միջոցով շռայլաբար խոստացել Նիկոլին:
Այսպիսով, ԱՄՆ-ի հետ կապված, մեղմ ասած, միայն անորոշություններ են՝ բացասական սպասելիքներով: Եվրալիբերաստները «մեռած ու չթաղած» վիճակում են եւ որեւէ ռեալ բան ասել չեն կարող: Կարող է, ասենք, մեկ տարուց ինչ-որ բան փոխվել: Բայց այդ մեկ տարին դեռ ապրել է պետք: «Թարսի պես, հերթական ընտրություններն էլ սարերի հետեւում չեն: Ուրեմն, ի՞նչ է անելու Նիկոլը: Ահա այս հարցը նրան կարող է հասցնել « բոլոր նախկին ռեկորդները գերազանցելու» հոգեվիճակին: Առավել եւս, որ այս պահին չորս կողմից գալիս են հարվածներ, որոնք շատ ավելի ծանր են դարձնելու այդ, պայմանականորեն ասած, մեկ տարին:
ՍՊԱՍՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԿԽՈՍԵ՞Ն
Այս օրերին որոշ հայտարարություններ, որոնք Նիկոլն արեց, հուշում են, որ նրա «ինչ անել» որոշումը կախված է որոշակի նոր գործընթացներց: Օրինակ, Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված հարցը: Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց. «Ես որեւէ մեկին իմ հակառակորդը չեմ համարում այնտեղ գտնվող: Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլեւ օգտագործվում է եւ օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու… Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից... Այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ»:
Մի կողմ թողնենք, որ հենց Նիկոլի տարաբնույթ հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստանի դաշնակիցներից հրաժարվելու մասով, մեր երկրի դեմ նոր պատերազմ սկսելու ամենապարարտ հողն են ստեղծում: Բայց փոխարենը, էական է այն, որ նա Բաքվի բանտում գտնվողների մասին խոսում է «իմ հակառակորդ» համարել-չհամարելու բառապաշարով: Այսինքն, այդ ինչպե՞ս կարող են ցմահ Բաքվում «փակվելու» ենթակա այդ անձինք, անգամ տեսականորեն, կարողանային ինչ-որ մեկին հակառակորդ լինել-չլինել: Մեկ բանով, եթե նրանք իրենց տիրապետած ողջ տեղեկատվությունը հրապարակավ ներկայացնեն: Իսկ ներկայացնել կարող են այն դեպքում, եթե Ալիեւը դրա «դաբրոն» տա: Ու հանկարծ Նիկոլը փորձում է նման հնարավորության դեմ պաշտպանություն ստեղծել, որ «այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում», եթե մի բան ասեն, ուրեմն այդ դեղերի ազդեցությամբ են: Միայն թե այստեղ մեկ հարցական նա թողնում է. Արցախի ղեկավարությունն արդեն տարիուկես Բաքվում է: Անգամ, հիշեցնենք, դեպք եղավ, երբ Ալիեւն անոնսավորեց Արայիկ Հարությունյանի «հարցազրույցը», որն այդպես էլ եթեր չհեռարձակվեց: Հենց այդ ժամանակ է, որ Նիկոլը սկսեց Հայաստանի հողերը տալ Ալիեւին, եւ ենթադրելի է, որ հենց դրա արդյունքում էլ Արայիկի խոսքն այդպես էլ չներկայացվեց: Բայց անգամ այդ ժամանակ Նիկոլը չէր արդարանում, թե՝ «հոգեներգործուն արգելված միջոցներ», թերեւս հասկանալով, որ դա պրիմիտիվ մեկնաբանություն կլիներ: Ու հանկարծ հիմա որոշեց մեյդան բերել այդ «բացատրությունը»: Այսինքն` ի՞նչ կարելի է մտածել, որ տարիուկես այդ «բացատրությունը» չկար, քանի որ բացահայտման վտանգ չէր տեսնում ու հիմա ստիպված է դրան դիմել՝ մտածելով, որ արդեն շատ մե՞ծ է վտանգը, որ Արցախի ղեկավարները կարող են շատ բան ասել: Իսկ իրականությունն այն է, որ գերված արցախցիներն իրոք կարող են շատ բան պատմել 44-օրյա պատերազմի իրական դավաճաններից: Ու եթե խոսեցին, Նիկոլին երեւի արդենբ բունկերներն էլ չփրկեն:
Այն, որ Նիկոլը սկսեց խոսել Արարատի մասին, որը, ըստ էության, Ցեղասպանության ուրացման հիմք է, կարելի է ընկալել` որպես այս իրավիճակում Ալիեւին հերթական զիջման փորձ: Կամ, որ մտածում է Թուրքիայի հետ առեւտրի մեջ մտնել՝ վերջինիս միջոցով Ալիեւի վրա ազդելու մասին: Եթե այս տարբերակներից մեկն է, ապա կնշանակի, որ Ալիեւը Նիկոլից սպասում է շատ ավելի էական քայլեր, քան անգամ ուրացումն է: Այն կարգի էական, որին Նիկոլն անգամ Ալիեւի ունեցած ամենածանրակշիռ հաղթաթուղթը՝ Արցախի ղեկավարության խոսելն է պատրաստ գործադրել: Ընդ որում, քանի որ Նիկոլը ստիպված է դիմել նման պրիմիտիվ հակաքայլի, ինչպիսին է « հոգեներգործուն արգելված միջոցները», ենթադրելի է, որ այս անգամ Հեյդարովիչը չափազանց լուրջ է տրամադրված:
ԻՆՉՈՒ ԽՈՍԵՑ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ
Կարծես թե կա մեկ թեմա, որի հետ կապված Նիկոլն այդպես էլ համաձայնություն չի տալիս, թեեւ այն կանգնեցրել է նրա երազանքների «խաղաղության պայմանագրի» ընթացքը: Խոսքը, իհարկե, կոմունիկացիաների հայտնի դրույթի մասին է, որը, եթե մինչ այս արգելափակում էին Լոնդոնն ու Վաշինգտոնը, ապա Թրամփից հետո հիմնական արգելքները պետք է որ գան Լոնդոնից: Իսկ որ MI-6-ն ունի դա պարտադրելու համար միանգամայն ծանրակշիռ կոմպրոմատային փաթեթ, դրա մասին էլ է շատ խոսվել:
Այն, որ ներկայումս հիմնական շեշտը դրված է հենց կոմունիկացիոն խնդրի վրա, կարելի է կռահել նաեւ նրանից, որ իր հերթին նաեւ Լուկաշենկոն սկսեց հենց նույն պահին հարվածներ հասցնել Նիկոլին: Հիշեցնենք, օրերս նա, «անհասկանալիորեն», իր հերթին սկսեց փակագծեր բացել, թե. «Ես եւ Պուտինը ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են… Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ»: Իհարկե, Նիկոլը կարող է Լուկաշենկոյին մեղադրել, թե ինձ չի սիրում եւ նման ստեր է ասում: Բայց չէ, չի կարող. Լուկաշենկոն հենց այնպես չէ, որ նաեւ Պուտինին հիշատակեց, այսինքն՝ վերջինս կարող է պետք եղած դեպքում հաստատել: Ասենք, քիչ հավանական կլիներ, որ Լուկաշենկոն ինչ-որ ոչ ճիշտ տեղեկություն տարածեր՝ վկայակոչելով Պուտինին: Ավելին, հազիվ թե նա անգամ ճիշտ տեղեկություն տարածեր՝ վկայակոչելով Պուտինին, եթե չկա նրա առնվազն նախնական համաձայնությունը: Իսկ եթե այդպես է, ուրիշ էլ ի՞նչ փակագծեր կարող է Լուկաշենկոն բացել:
Այսպիսով, կարելի է նաեւ հիշել վերջին երկու շաբաթների իրադարձությունները: Միրզոյան Արոն Թրամփի ինագուրացիայից հետո մեկնեց Լավրովի հետ հանդիպման, եւ այնտեղ նրան հիշեցրին նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ռուսական նախաձեռնության մասին: Ապա Նիկոլը գնաց Եվրոպա, թերեւս հասկանալու՝ ստորագրի՞, թե՝ ոչ: Կարելի է մտածել, որ նրան «խնդրել» են՝ չստորագրել: Վերադառնալով, նա այնպիսի ակնարկներ է հնչեցնում, որոնք խոսում են իր ուղղությամբ ահագնացող շատ լուրջ ճնշումների մասին: Գումարենք նաեւ այն ծանր վիճակը, որ կա ներհայաստանյան հարթակում, եւ պատկերն ամբողջական կդառնա: Ու այս պայմաններում նա կարո՞ղ է եւս մեկ տարի ձգել, մինչեւ պարզ կդառնա, թե Թրամփն ինչ է ասելու: