«Լոկոմոտիվն» ու «Սևիլյան» դադարեցրել են բանակցությունները Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ
Սպորտ
Նաիր Տիկնիզյանը ձմռանը չի տեղափոխվի «Սևիլիա». իսպանական ակումբը դադարեցրել է բանակցությունները «Լոկոմոտիվի» հետ և չի պատրաստվում հունվարին առաջարկ անել պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է РБ Спорт-ը։
Ակումբները երկար ժամանակ կապի մեջ են եղել, բայց «Սևիլիան» այս պահին պատրաստ չէ ձևակերպել տրանսֆերը։ Հնարավոր է, որ կողմերը ամռանը վերսկսեն բանակցությունները։
Նախկինում հաղորդվում էր, որ մոսկովյան ակումբում պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից միայն 6-7 մլն եվրոյի դիմաց։ Անդալուզյան ակումբը ներկայումս ֆինանսական խնդիրներ ունի և տրանսֆերային բյուջեն սահմանափակ է: