Ռուսական ուժերը Կուրախովոյի ճակատում մտել են Դաչնոյեի բնակավայրի կենտրոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)
Միջազգային
Ռուսական ուժերը Կուրախովոյի ճակատում մտել են Դաչնոյեի բնակավայրի կենտրոն: Այս բնակավայրը կուրախեվե քաղաքի անկումից հետո դարձել է այս ուղղությամբ ուկրաինակա պաշտպանության հիմնական հանգույցը:
Տեղի ռուսական աղբյուրը հայտնում է. «Մեր զինվորները առաջ են գնացել մինչև 1,3 կմ և շենքեր են գրավել Դաչնիի կենտրոնը»։
Ուկրաինայի զինված ուժերը նույնպես ընդունում են Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման փաստը. «Նաև աստիճանաբար ռուսները սկսեցին առաջխաղացում ունենալ Դաչնոյեում՝ մասամբ վերահսկողության տակ վերցնելով կենտրոնական մասը և հարավ-արևելք ընկած տարածքը»։
Թեեւ ռազմական առումով ուկրաինական կողմի համար ամբողջությամբ օպերատիվ շրջապատման մեջ գտնվող Կուրախովոյի ճակատը պահելը ոչ միայն անիմաստ է, այլ պատճառում է հսկայական կորուստներ, սակայն քաղաքական նկատառումներից ելնելով, այստեղ են ուղղում հնրավոր բոլոր ռեզերվները: Այն հաշվարկով, որ Վելիկայա Նովոսյոլովկայի պարտությունից հետո եւս մեկ հնչեղ պարտությունը Թրամք-Պուտին սպասվող բանակցություններից առաջ կարող է եւս մեկ հարված դառնալ ուկրաինական բանակցային դիրքերին:
