Թակեր Կարլսոնը եւս այն մտքին է, որ Բրիջիթ Մակրոնն իրականում տղամարդ է եւ պատրաստվում է այդ թեմայի լուսաբանում Իսպանական ակումբը դիտարկում է Տիկնիզյանի տրանսֆերը Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել Սկսվել է Թրամփ ու Պուտին հեռախոսազրույցը. Սպիտակ տուն Օքյուլ դավթարի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պուտինը տնտեսության և քաղաքականության նկատմամբ Արևմուտքի մոտեցումների մասին խոսելիս իրեն զսպել է, որ չհայհոյի Բելգորոդի ուղղությամբ ուկրաինական հարձակումն արյունոտ ավարտ ունեցավ Որն է Նիկոլի վերջին հույսն ու հանգրվանը Լուրջ «դեբոշ» է սարքել Կարեն Սարուխանյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ես որպես «կնոպկա» չեմ աշխատել, մինչեւ վերջ գնալու եմ. Անույշ Խուդավերդյան

Ներքաղաքական

Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանի ավագանու անդամ, «ԴՕԿ»  կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ զրկվեց ընտրությունների արդյունքում երեւանցիներից ստացած մանդատից: Երեւանի ավագանու իշխանական թեւն ու որոշ «ընդդիմադիրներ» միասնաբար քվեարկեցին Խուդավերդյանի դեմ՝ պատճառաբանություն բերելով նիստերից բացակայելը: Անույշ Խուդավերդյանը դատի էր տվել եւ ներկայացրել ապացույցներ, որ իր բոլոր բացակաները հարգելի են եղել: Այսպիսով՝ հունվարի 29-ին կայացավ այս գործով հերթական դատական նիստը, որին արդեն նախկին ավագանին ներկայացավ իր շահերը ներկայացնող պաշտպանի՝ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ:

Դատական այս գործն ուշագրավ է հատկապես Երեւանի ավագանիում գործող երկակի ստանդարտների համատեքստում: Օրինակ, 2023 թվականից մինչ օրս ավագանու նիստերին ընդամենը մեկ անգամ, այն էլ վերջերս է մասնակցել Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն անդամ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Հանրային ձայն» խմբակցություն անդամ Արտակ Գալստյանը ընդհանրապես չի մասնակցել ոչ մի նիստի, սակայն, նրանցից եւ ոչ մեկը չի զրկվում մանդատից: Ընդ որում՝ եթե հաշվի առնենք, որ ավագանին կարող է տնային կալանքի տակ գտնվող Ա. Գալստյանի բացակայությունը համարել հարգելի, ապա, միեւնույն է, հարց է ծագում՝ իսկ Զ. Փոստանջյանի դեպքո՞ւմ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք գտնել Ա. Խուդավերդյանի հետ զրույցում:

— Մի՞թե այս իշխանությունը չէր բղավում, որ օրենքը բոլորի համար հավասար է: Ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր դեպքում հափշտապ կայացվեց մանդատից զրկելու որոշում, իսկ մյուսների դեպքում աչք է փակվում:

— Այդ նույն հարցը ես տվել եմ նաեւ դատարանում՝ քաղաքապետարանի շահերը ներկայացնող քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցչին: Վերջինս չկարողացավ պատասխանել իմ հնչեցրած հարցին: Առհասարակ ներկայացուցիչը ոչ մի հարցի չկարողացավ պատասխանել, որոնք բարձրաձայնվեցին ե՛ւ իմ, ե՛ւ իմ շահերը ներկայացնող Գեւորգ Պետրոսյանի կողմից: Պատճառաբանեց, որ տեղյակ չէ՝ կճշտի, նոր կպատասխանի: Ինչպես գիտենք, դատական բոլոր նիստերը ձայնագրվում են եւ պետք եղած դեպքում, հետագայում կրիչները կպահանջենք ու կներկայացնենք հանրությանը:

Եկեք նկատենք, որ, առհասարակ, ընդդիմադիր ավագանու այն անդամները, ովքեր գնում են քաղաքապետի հետ գործարքի, իրենց մոտ ոչ մի տեսակի խոչընդոտ չի առաջանում: Հիշենք ավագանու վերջին նիստը, որն ընդդիմադիրներն էին հրավիրել, եւ այն տապալվեց, որովհետեւ, միեւնույն է, մեկ ձայն պակասելու էր: Ու այստեղ էլ հարց է առաջանում՝ եթե, իսկապես, ընդդիմադիրները ցանկանում են որեւիցե նախագիծ անցկացնել՝ հօգուտ քաղաքացու ու լավ գիտակցում են, որ այդ մեկ ձայնը շատ որոշիչ է իրենց համար, ինչո՞ւ չեն պահանջում, որ, օրինակ, Արտակ Գալստյանի մանդատի հարցի վերջնական լուծում ստանա: Հարցերը շատ-շատ են եւ մեր քաղաքացիները վստահ եմ՝ ամեն բան լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում: Քաղաքապետին հարկավոր է ընդդիմությունից 2-3 ձայն՝ հաստատուն մեծամասնություն ունենալու համար, իսկ այդ, այսպես ասած, ընդդիմությունը, ապահովում է այդ ձայները՝ ցանկացած որոշում ընդունելու համար, ինչպես որ եղավ իմ բոյկոտելու օրը:

— Կհիշեցնե՞ք մասնավորապես ինչին էր վերաբերում Ձեր բոյկոտը, որը նույնպես որակվեց՝ իբրեւ ոչ հարգելի բացակայություն:

— Ինքս լավ իմանալով, որ գործարք է տեղի ունենում՝ բոյկոտեցի եւ չբարձրացա նիստերի դահլիճ: Դա եւս համարեցին բացակայություն: Հաջորդ բացակաս եղել է քաղաքացու ահազանգի հետքերով շտապ դեպքի վայր մեկնելու համար, ինչի արդյունքում փրկել ենք քաղաքացու կյանքը, որից հետո շենքը, որտեղ նա էր ապրում, փլվել է: Չէ որ մենք ընտրվել էինք քաղաքացուն օգնելու, նրա խնդիրները բարձրաձայնելու եւ լուծելու համար: Հետեւաբար, անհեթեթ պատճառանբանություն է՝ իմ բացակայությունը ոչ հարգելի համարելը: Ցանկանում եմ հստակ գիտակցեն իշխանություն եւ ոչ միայն իշխանությունը ներկայացնող անձինք՝ ես որպես «կնոպկա» չեմ աշխատել եւ չեմ աշխատի: Սա ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ անձնական հարց է: Ու, ինչպես տեսնում ենք, Զարուհի Փոստանջյանի օրինակով, բնավ կապ չունի բացակայության հետ: Հակառակ դեպքում՝ առաջինը նա, ում պետք է հեռացնեին ավագանուց, կլիներ Փոստանջյանը:

— Նույն ճակատագրին է արժանացել նաեւ նախկին ավագանու անդամ Անուշ Գինոսյանը: Տեղյա՞կ եք նրա գործողություններից:

— Այո, իհարկե: Գինոսյան Անուշի դատական նիստը, պարզապես, հետաձգվել է դատավորի վատառողջ լինելու պատճառով: Սակայն, մինչեւ վերջ գնալու ենք: Այսպես շարունակվել չի կարող: Իմ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի մարտի 12-ին: Հուսանք՝ դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, կգրանցվի:

— Ըստ Ձեզ, արդարությունը կհաղթի՞, Ձեր մանդատը կվերականգնվի՞:

— Եթե դատարանները աշխատեն ազնիվ ու չկատարեն իշխանության կողմից հնչեցրած կարգադրությունները, ապա միանշանակ կվերականգնվի եւ արդարությունը կհաղթի: Սակայն, ցավոք, այսօր դատարանների մեծ մասը ղեկավարվում եւ հսկվում են իշխանությունների կողմից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Թակեր Կարլսոնը եւս այն մտքին է, որ Բրիջիթ Մակրոնն իրականում տղամարդ է եւ պատրաստվում է այդ թեմայի լուսաբանումԲյուջեից 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների Հայաստան այցի համարԻսպանական ակումբը դիտարկում է Տիկնիզյանի տրանսֆերըԳեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու դեպքեր են բացահայտելՍկսվել է Թրամփ ու Պուտին հեռախոսազրույցը. Սպիտակ տունՕքյուլ դավթարի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը տնտեսության և քաղաքականության նկատմամբ Արևմուտքի մոտեցումների մասին խոսելիս իրեն զսպել է, որ չհայհոյիԲելգորոդի ուղղությամբ ուկրաինական հարձակումն արյունոտ ավարտ ունեցավՈրն է Նիկոլի վերջին հույսն ու հանգրվանըԼուրջ «դեբոշ» է սարքել Կարեն Սարուխանյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԵգիպտոսը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտըՈւկրաինան կարող է կորցնել Օդեսան Պուտին-Թրամփ այսօրվա բանակցություններից հետո. New York TimesՊատկերացնո՞ւմ եք՝ պետական մարմիններում ինչ մակարդակ է տիրում. ԶԱՐՄԱՆՔՎրաստանը Սև ծովը կվերածի Եվրամիության հետ միավորող կամրջի․ Վրաստանի ԱԳ նախարարՀայ ժողովրդի առողջությունն ու նրա գենոֆոնդը վտանգի տակ են. Կարապետ ՊողոսյանՏարանջատման մեխանիկան. Արտակ ԶաքարյանԿյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը«Մանուշյանական շաբաթը» եզրափակվեց ամփոփիչ գիտաժողովով«Հայաստանն անտեսել է մեր վաղեմի պահանջը»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Փաշինյանի աշխատակազմինԳռզոյի թրքասիրությունն ուղղակի ապշեցնում է. նա հիմա էլ Իլհամի փաստաբանն է դարձել.Armenian infoՌԴ-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խումբը «քնած» վիճակում է, սակայն Մոսկվան պատրաստ է հաճույքով շարունակել աշխատանքը. ՕվերչուկՊեսկովը հայտնել է՝ ով է լինելու ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր բանակցողըԵրկրի որոշ հատվածներ ականատես կլինեն Արեգակի մասնակի խավարման․ Լևոն ԱզիզյանՇատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ ԽուդավերդյանԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԵՄ ներկայացուցիչ Քաջա Կալլասին «հիմար» է անվանելԵրևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունելԱղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը հայտարարությամբ է հանդես եկելԻնչու է կարգալույծ հռչակվել նախկին Արմեն քահանան. պարզաբանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը «Թարգեք իրար միս ուտել» խրատ տվողների գործը միշտ նժարի ծանր կողմը թեքվելն է«Մենք վստահում ենք ձեզ տարածաշրջանում»․ Թրամփը՝ Էրդողանին2024-ին Երևանի քաղաքապետարանը 21 մլրդ 108 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքել 2023-ի համեմատությամբՀայաստան – Վրաստան առաջին խաղի մրցավարական կազմը հայտնի է «Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ)Ադրբեջանում ձերբակալել են զինտեխնիկայի տեղաշարժը նկարահանած քաղաքացունՆոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող. ԳալյանԷրդողանը ձգտում է հանդիպել Թրամփի հետ Սպիտակ տանը ապրիլի վերջին. BloombergՊուտին-Թրամփ հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:00-19:00-նՈրևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից, Թուրքիայից զենք գնում․ թուրք լրագրողԹակեր Կարլսոնը պատասխանել է Ռուսաստանին «միջուկային զենքով բենզալցակայան» անվանողներինԿոչ ենք անում Ադրբեջանին վերադառնալ կառուցողական դաշտ, որ համաձայնագիրը կարողանանք ստորագրել (Video)Պենտագոնը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերին ամբողջ ծավալով աջակցության վերսկսումըՔՊ-ի համար սաղ մեղավոր են՝ կա՛մ նախկինները, կա՛մ եղանակը․ պատասխանատվություն չկա (տեսանյութ)Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում. ՊՆՄանուշյանական շաբաթը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտումՈւկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է. մարզպետԱռաջին անգամ Հայաստանում՝ դաշնամուրային բեմահարթակում ծագող աստղ Էմին ՔյուրքչյանՇինհրապարակներին նայում ես լացդ գալիս է, որովհետև բռնող մարմինը Ավինյանի դասարանցին է․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմըԻնձ առհասարակ, երբևէ «մանիքյուր և պեդիքյուր» չեն արել. Ավինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top