Կովկասում հիմնական խնդիրը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման և խաղաղության հարցն է․ ՀԱՊԿ շտաբի պետ
Միջազգային
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքմանը նախապատրաստվելու աշխատանքները մնում են Հարավային Կովկասում անկայունությունը վերացնելու քայլերի առանցքային կողմը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, գրում է APA-ն։
«Տարածաշրջանում լարվածությունը սրվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով»,- հավելել է գլխավոր շտաբի պետը։