Ուկրաինան 100 տարով հետ է շպրտվել. Պետքարտուղար Մարկո Ռուբիո
Միջազգային
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան 100 տարով հետ է շպրտվել Ռուսաստանի հետ պատերազմի արդյունքում.
«Ուկրաինայի էներգետիկ համակարգը ավերվել է: Ո՞վ պետք է վճարի այս ամենը վերականգնելու համար։ Իսկ քանի՞ ուկրաինացի է հեռացել Ուկրաինայից և այժմ ապրում է այլ երկրներում։ Նրանք կարող են երբեք չվերադառնալ: Եվ ապագան վտանգի տակ է»,- ասել է պետքարտուղարը լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը հավելեց, որ ամերիկյան նախորդ վարչակազմը «մի անգամ մարդկանց համոզում էր հավատալ, որ Ուկրաինան կարող է ոչ միայն հաղթել Ռուսաստանին, այլ ոչնչացնել նրան»՝ ամեն ինչ վերադարձնելով «2012 կամ 2014 թվականների վիճակին»։ Այնուամենայնիվ, արդյունքում ԱՄՆ-ը ֆինանսավորում է «ձգձգվող փակուղին»։