«Հրապարակ». Ի՞նչ պահանջ են ներկայացրել անհետ կորածների ծնողները
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորածների հարցով նախօրեին խորհրդարանում անցկացված փակ քննարկման ժամանակ ծնողների եւ հարազատների կողմից ամենից մեծ պահանջը եղել է երկու պաշտոնյաների ներկայությունը` մեկը Քննչական կոմիտեի պաշտոնաթող նախագահ Արգիշտի Քյարամյանի, որը տասնյակ ծնողների չի ներգրավել քննչական գործողություններին՝ զրկելով իրենց որդիների, հարազատների մասին ինֆորմացիա ստանալու հնարավորությունից: Մյուսը՝ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Բիշարյանը, որն անցած տարվա փետրվարին ձերբակալվեց ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման համար մեծ գումար ծախսելու մեղադրանքով, ապա ազատ արձակվեց։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում