Սկսվում է. Թրամփն անցնում է ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ կոշտ հարձակման
ՄիջազգայինԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Լևիտը հաստատել է Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ բարձր մաքսատուրքերի հարցում Թրամփի հաստատակամությունը: «Ես հենց Նախագահի հետ էի Օվալաձև աշխատասենյակում և կարող եմ հաստատել, որ փետրվարի 1-ի վերջնաժամկետը, որը նախագահ Թրամփը հայտարարել էր մի քանի շաբաթ առաջ, դեռ գործում է, և դա այն է, ինչ նախագահը կանի»: Այն է` 25% մաքսատուրք Մեքսիկայի և Կանադայի համար և 10%` Չինաստանի:
Թրյուդոն գրեթե անմիջապես Թրամփին սպառնում է պատասխանով. «Մենք կրիտիկական պահին ենք: Նախագահ Թրամփը երեկ ասել է, որ պատրաստ է մաքսատուրքեր սահմանել Կանադայի վրա, հնարավոր է, վաղը։ Մենք հստակ չգիտենք, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ, բայց ես գիտեմ երկու բան. առաջինը, եթե նախագահը որոշի որևէ մաքսատուրք սահմանել Կանադայի վրա, մենք պատրաստ ենք արձագանքել՝ բովանդակալից, ուժեղ, բայց ողջամիտ անհապաղ պատասխան: Մենք դա չենք ուզում, բայց եթե նա մի քայլ առաջ անի, մենք էլ կգործենք։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»:
Թե ինչ պատասխան է տալում փաստացի արդեն երկրի նախագահ չհանդիսացող Թրյուդոն, իքը կիմանա: Սակայն իրողությունն այն է, որ Կանադայի եւ Մեքսիկայի` ԱՄՆ-ի անմիջական հարեւանների դեմ գերբարձր մաքսատուրքեր սահմանելով, Թրամփը ցույց է տալիս, որ շատ ավելի հեռավոր Եվրոպայի դեմ եւս, պետք եղավ, տնտեսական պատերազմ կսկսի: Իսկ դա աշխարհում շատ բան է փոխում: