Միայն 100 դրամ. Քաղաքը կաթվածահար է

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է արել փետրվարի 1-ից բոյկոտել տրանսպորտի թանկացումը եւ վճարել 100 դրամ:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմիսային համակարգի փաթեթները։
Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները հավելյալ ստանում են 30-օրյա օգտագործման ժամկետ՝ ակտիվացման պահից: