Պարզվել է՝ ինչպես ու ում կողմից է սպանվել հայ հոգևորականը Լիբանանում

Նախաքննությամբ պարզվել է, որ վարդապետ Գուջանյանը դուրս է եկել Պուրճ Համուդի տարածքից և ժամանել իր բնակարան։ Բնակարանում սիրիացի բանվորներ են աշխատել, դանակահարել են, գողացել են նրա կրած խաչը, այլ իրեր, փախել։ Այս մասին ասվում է Լիբանանի հայ համայնքի հայտարարության մեջ։
«Դաժան հանցագործության արդյունքում տուժողը դանակի մի քանի հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերում սուր առարկաներով և դանակներով։ Անանիա վարդապետ Գուջանյանը Հայ Առաքելական Եկեղեցու Լիբանանի արքեպիսկոպոսի փոխանորդն է և պատասխանատու է Զահլեի և Այնճարի համայնքային գործերի կառավարման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Լիբանանի հայոց թեմը հայտնել էր, որ այսօր Լիբանանի Բսալիմ քաղաքում գտնվող իր սեփական տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգեւորական Անանիու վարդապետ Գուջանյանին։