ՌԴ–ն ու ԱՄՆ-ը քննարկում են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստումը Խաղողը եւ մանգոն չեն բարձրացնում շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը. Daily Mail Սպիտակ տունը նշել է «Ամերիկայի Ձայն»-ի ֆինանսավորման կրճատման պատճառը Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի․ Հոսեյն Սալամի Կուրսկի մարզում ապարդյուն զոհվել է 70 հազար ուկրաինացի զինվոր. Hull Daily Mail Տարադրամի փոխարժեքները մարտի 16-ին Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին Թուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ» Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան․ այցի նպատակը հայտնի է

ՄԻՊ-ն անդրադարձել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին:

Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:

Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։

Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող և անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարևորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների և անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի և խտրականության ենթարկվող խումբ կամ որևէ այլ պատճառով խոցելի խումբ։

Ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։ Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։ 

Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։ Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում։

 






ՌԴ–ն ու ԱՄՆ-ը քննարկում են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստումըԽաղողը եւ մանգոն չեն բարձրացնում շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը. Daily MailԳիտնականներն առաջին անգամ եղանակի կանխատեսում են արել առեղծվածային միջաստղային օբյեկտի համարՍպիտակ տունը նշել է «Ամերիկայի Ձայն»-ի ֆինանսավորման կրճատման պատճառըԱրսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի․ Հոսեյն ՍալամիԿուրսկի մարզում ապարդյուն զոհվել է 70 հազար ուկրաինացի զինվոր. Hull Daily MailՏարադրամի փոխարժեքները մարտի 16-ինՍպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասինՏասնյակ հասցեներում գազ չի լինիԹուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ»Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան․ այցի նպատակը հայտնի էԵթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավորՄենք նորից ենք բողոքի ակցիա իրականացնելու՝ մինչև հարցին լուծում չտրվի․ Ողջաբերդի բնակիչ (տեսանյութ)«Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառովՓաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցերԿուրսկի գոտին գրեթե «մաքրված» է (Քարտեզ)ԱՄՆ-ը կարող է ընդլայնել ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում․ PoliticoՕրվա խորհուրդ․ մարտի 16ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԻնչ իրավիճակ է Լարսում«Վտարել Սորոսի գործակալներին»․ Հունգարիայի վարչապետը 12 պահանջ է ներկայացրել ԵՄ-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի պատասխան ԱՄՆ հարվածներին, հուսիթները թեւավոր և հականավային բալիստիկ հրթիռներով գրոհել են ամերիկյան նավերը (Տեսանյութ)Պատժում են քաղաքացիներին. 15.000 տուգանքի հետքերովՀովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին ու նվաճեց WBA Continental տիտղոսըԹրամփը դադարեցրել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» ֆինանսավորումըՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄբապեի դուբլը հաղթանակ է պարգևում «Ռեալին»(տեսանյութ)Ուկրաինան ավիացիան պայթեցրել է Կոնկա գետի կամուրջը, վախենալով ռուսական հարձակումից (Տեսանյութ)Մեդվեդեւ. Բրիտանիան եւ Ֆրանսիան «կարող են այս գաղափարը հետ խցկել հետույքները, որտեղից այն դուրս եկել է»«Իրավիճակը գնալով սպառնում է». Ուկրաինայի զինված ուժերն ահազանգում են (ՎԻԴԵՈ)Թրամփը պատերազմ է հայտարարել Եմենի հուսիթիներին և սկսել հարձակումները (Տեսանյութ)Սորոսը պատերազմ է հայտարարել ԹրամփինԹրամփը Քիթ Քելլոգին նշանակել է Զելենսկու գծով պատասխանատուՈրեւէ դեպքում չարտահանձնել Վարդան Ղուկասյանին, Հայաստանում նրա կյանքին վտանգ է սպառնում. Անույշ Խուդավերդյան Ովքեր են Հայաստանը ներկայացնելու «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում Զելենսկ վախենում է, որ իրեն, որպես չափից դուրս շատ բան իմացողի, «արանքից հանելու» են իր ներկա «դաշնակիցները», եւ շատ հավանական է, որ Երմակի ձեռքով. Ուկրաինական աղբյուրԻՆՉՈ՞Ւ ՍՊՈՐՏԸ ԹՈՂԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԶԻԿԸԱլիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրիցԿրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավորԹրամփի վարչակազմը երկրների ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի«ՍԱ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՆՎԱՃՈՒՄ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ ԱԼԻՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆTelegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել ԴուբայԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ 7֊ՐԴ ՄԵՆԱՄԱՐՏԸԱդրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառովԵրևանում 2 օր է՝ դիտահորերից կեղտաջրերը ողողել են բազմաբնակարանային շենքի բակը. ահազանգՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՄոսկվայումՏպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարիՀավը կարող է իսկական թույն դառնալ և նույնիսկ հանգեցնել մահվան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top