Մարսի վրա հայտնաբերվել է տարօրինակ քառակուսի շինություն
Հասարակություն
Մարսի վրա հայտնաբերվել է տարօրինակ քառակուսի շինություն:
Ըստ աղբյուրի, մոտ 2 կմ երկարությամբ կառույցը հայտնաբերվել է Mars Orbiter Camera-ի լուսանկարում:
Գտածոյի սիմետրիկ ձևերը, ուղիղ գծերը, հստակ անկյունները բնորոշ չեն բնական գործընթացներին։
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ դրանք կարող են լինել նույնիսկ անհետացած խելացի քաղաքակրթության մնացորդներ և ճարտարապետական հուշարձաններ, ինչպես եգիպտական բուրգերը: Մյուսները չեն բացառում օպտիկական պատրանքը։
Իսկ սոցիալական ցանցերում կատակում են, թե Իլոն Մասկն իր համար ամառանոց է կառուցում։

