Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի․ Հոսեյն Սալամի Կուրսկի մարզում ապարդյուն զոհվել է 70 հազար ուկրաինացի զինվոր. Hull Daily Mail Տարադրամի փոխարժեքները մարտի 16-ին Սպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին Թուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ» Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան․ այցի նպատակը հայտնի է Մենք նորից ենք բողոքի ակցիա իրականացնելու՝ մինչև հարցին լուծում չտրվի․ Ողջաբերդի բնակիչ (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառով Կուրսկի գոտին գրեթե «մաքրված» է (Քարտեզ)

Մեզ ուզում են ոչնչացնել, ոչ թե նրա համար, որ քրիստոնյա ենք, այլ որովհետեւ մենք հայ ենք…

Հրապարակախոսություն

Եթե դու լավն ես, քեզ կսիրեն, իսկ եթե լավագունն ես, քեզ տանել չեն կարող...

Ինչպես տեսնում ենք, 1915թ.-ից այս կողմ միջազգային հանրության փիլիսոփայության մեջ, ըստ էության, էական բան չի փոխվել՝ գերակշռող դեպքերում ընդամենը հավասարակշռված, ձևի համար հայտարարություններ և վերջ:

Բրիտանացի պատմաբան, հնէաբան, արեւելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին, ով խորությամբ տիրապետում էր հայերի՝ իբրեւ հնագույն ազգի ինքնության, հասարակական-քաղաքական կերպարին եւ շատ լավ գիտեր Անգլիայի ու Արեւմուտքի մյուս պետությունների խոհանոցն ու գաղտնի ծրագրերը, 1919թ. Փարիզում ամերիկյան լրագրողներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ «Թուրքական քաղաքականությունը ձեւավորվել ու թռիչքներ է ապրել միմիայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող: Երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են, այլ այն պատճառով, որ հայ էին»:

Այսօր էլ արդիական են «Դանթեական առասպել» հանճարեղ պոեմում արտահայտած Հովհաննես Շիրազի՝ «Մի լիրբ` լռությո՛ւն….Լռում էին տե՛ս` Հյուսիսն` իր հավերժ սառույցների պես, Հարավն` իր լուսնի մահիկի նման, Արեւելքն` ծո՛ւխն իր վեյլանի, Արեւմուտքն` ինչպես պոռնի՛կդ` անսահմա՛ն…» խոսքերը: Ոչ պատահականորեն 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքակիրթ աշխարհի լուռ և նույնիսկ խրախուսական հայացքի    ներքո թուքերի ու ահաբեկիչների մասնակցությամբ սպանդի էր ենթարկվում մի ողջ երիտասարդ հայ սերունդ: 2023թ.-ին էլ իր երեքհազարամյա բնօրրանից  ամենաստորագույն ձևով բռնի տեղահանվեց Արցախահայությունը:

Ինչպես տեսնում ենք՝ 109 տարի անց պատմությունը կրկնվում է: Իսկ Թուրքիան մի օր փորձանք է դառնալու հենց իրենց իսկ՝ հովանավորների գլխին։ Հայերն  ունենալով տաղանդ, յուրահատուկ ստեղծագործական ունակություններ, մարդկային բարձր որակներ ու արտաքին հաճելի տվյալներ, լուրջ մրցակից էին շատ ազգերի և առաջին հերթին թուրքերի համար ու, այսպես կոչված, ադրբեջանցիների համար: 20-րդ դարի սկզբին հայերը Թուրքիայում եւ Բաքվում տնօրինում էին  ֆինանսական ու տնտեսական բավականին լուրջ լծակների, կարեւոր դերակատարություն ունեին այդ երկրների մշակութային ու քաղաքական կյանքում:

Պատահական չէ, որ իռլանդական ազնվական տոհմից սերող անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչն այն կարծիքն է հայտնել, որ. «Բոլոր մասնագիտությունների, առեւտրի, արհեստների մեջ եւ պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն, եւ գործունեության ծանրակշիռ դաշտն ամբողջովին գտնվում է նրանց ձեռքում»: Այդ են հաստատում նաեւ Արաբացու գնահատականները հայերի մասին: «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եւ նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը եւ սարսափում են, եւ … մենք բոլորս, որ գիտենք նրանց»,- գրել է նա:

Արաբացին դժգոհում էր, որ միլիոններով հայեր կան ամենուրեք, որ հայերը բարի են, ենթարկվող, չըմբոստացող, հաճելի, գրավիչ արտաքինով… Եվ հենց այստեղ է, որ Լոուրենսն արտահայտում է հայի նկատմամբ իր հստակ դիրքորոշումը` այս համարյա ամենակատարյալ ազգը պետք է բնաջնջվի, որովհետեւ ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Սակայն Լոուրենսն անկեղծորեն ու ափսոսանքով նկատում է, որ հայը մտավոր ներուժ ունի, որը նպաստավոր պայմաններում կարող է հային մեծ ապագա խոստանալ, հայը միշտ վայելում է Աստծո օրհնանքը, որի պատճառով էլ չի վերանում, չի ոչնչանում աշխարհի երեսից: Լոուրենսյան մեկնաբանությունները հայի կերպարի վերաբերյալ այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից:

«Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության եւ քաջարիության: Որքա՜ն հպարտանալու բան կունենային հայերը, եթե իմանային իրենց պատմությունը: Դժբախտաբար չգիտեն»,- գրել է 19-րդ դարի անգլիացի պատմաբան Ֆինլեյն: 17-րդ դարի ֆրանսիացի բուսաբան-ճանապարհորդ Փիթոն դը Թուրնֆորը նշել է, որ «Հայերը աշխարհի լավագույն մարդիկ են»: «Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող եւ խոհեմամիտ ազգերից մեկը»,-.գրել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը:

Հայ ժողովուրդը պատմության ընթացքում աշխարհին ցուցադրել է հայրենասիրության, քաջության, անձնազոհության, կազմակերպվածության ու համերաշխության բացառիկ օրինակ: Իսկ հայ զինվորի խիզախության մասին աշխարհը գիտի: Դեռեւս 243 -273 թթ. Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» Շապուհն է ասել, որ «Երանի նրան, ով հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր եւ միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ», իսկ «Բյուզանդիայի պատմության հիմնախնդիրները» գրքի հեղինակ, ֆրանսիացի պատմաբան, մի շարք երկրների ակադեմիկոս Շառլ Դիլը գրել է. «Բյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում»:

Որպես ավելի թարմ օրինակ՝ Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Հայրենական պատերազմը, 1990-94թթ. ղարաբաղյան եւ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմները: Իհարկե, հայ ժողովուրդն անցյալում նաեւ կորուստներ է ունեցել՝ երբեմնի մեծ ու հզոր հայրենիք եւ բազմաթիվ անգամներ պետականություն է կորցրել, ենթարկվել է ցեղասպանության: Մեզ տարբեր օտար նվաճողներ մորթել, նվաստացրել ու բռնաբարել են: Պատմության այդ եւ նմանատիպ էջերը ստվեր են գցում մեր ժողովրդի վրա, որոնցից պետք է դասեր քաղենք եւ ձերբազատվենք: Հայը ոգեշնչվելով մեր մեծերի՝ Մաշտոցի, Նարեկացու, Անդրանիկի, Թումանյանի եւ այլոց գաղափարներով եւ Չարենցի ու Նժդեհի պատգամներով, գիտակցում է, որ խաղաղությունն իր ձեռքերում է, որ խաղաղություն կունենա, եթե միասնական ու համախմբված լինի եւ հույսն առաջին հերթին իր վրա դնի: Իսկ պատմությունը վկայում է, որ երբ համախմբվում ենք, անպայման ունենում ենք հաղթանակներ, միայն թե, ցավոք, համախմբվում ենք օրհասական պահերին:

Նժդեհն ասում էր. «Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, այդ օրից օտարը թագավորեց Հայաստանում»: Մենք ունենք խիզախ ու տաղանդավոր երիտասարդություն, ինչը մեզ ներշնչում է, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է լինելու: Հայը ինքնակազմակերպվում է, փորձում է սպանել իր միջի ստրուկին եւ անպայման վերադառնալու է իր երբեմնի ազնվագույն արմատներին: Թումանյանի ասած խալխից փորձում ենք ազգ դառնալ: Ցավոք, առանց պատերազմի խաղաղություն չի տրվում: Պատերազմը միաժամանակ յուրաքանչյուր ազգի խիզախության, կենսունակության ու կազմակերպվածության յուրահատուկ փորձություն է: Ամեն մի փորձություն, սակայն, խելացի ու շրջահայաց մարդկանց ու ազգերին բերում է իմաստություն: Այս տեսակետից պատերազմի ավարտից հետո խորհելու, մեր սխալներից հետեւություններ եւ եզրակացություններ անելու ու դասեր քաղելու շատ բան ենք ունենալու: Կասեմ միայն մի բան, որ հեռատես լինելու, պետական մտածողություն ունենալու եւ այս օրը անցած 34 տարիներին միշտ աչքի առաջ ունենալու դեպքում՝ մենք թշնամուն ոչ թե մեր զինվորների ու ժողովրդի արյամբ, այլ առանց արյան կամ առնվազն նվազագուն կորուստներով կարող էինք խաղաղություն պարտադրել:

Մենք հարուստ ու հրաշք երկիր եւ տաղանդավոր ու աշխատասեր ժողովուրդ ունենք: Եվ այս համարյա կատարյալ ազգը չպետք է ոչնչանա, այս ազգը քաղաքակրթության ու մարդկության եզակի հարստությունն է: « Աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերեւս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի եւ աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ատելու ըստ երեւույթին շատ անհրաժեշտ գիտությունը: Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որեւէ մեկի տունը քանդելու, որեւէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որեւէ մեկին դավանափոխելու, որեւէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ»,-Հայաստանի գրողների միության համագումարներից մեկում իր ելույթում ասել է Պարույր Սեւակը:

Մենք շատ ենք կորցրել, այլեւս նահանջելու տեղ չունենք: Հայաստանը՝ այս մի բուռ հողը մեր ու մեր ապագա սերունդների տունն է, այն համայն հայության տունն է, եւ մենք պետք է այդ տունը անառիկ պահենք: Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է` գոյատեւման փորձություն եւ այս դժվար ու բարդ փորձությունը եւս պետք է հաղթահարենք արժանապատվորեն: Մեր ճակատագիրն ու հայրենիքն էլ մենք պետք է կառուցենք, մեր հույսը մեր վրա պետք է դնենք,  մեր տաղանդին, խիզախությանը, մեր աշխատասիրությանը պետք է ապավինենք: «Չարժի մտածել, թե աշխարհը ձեզ ինչ-որ բան պարտական է, նա ձեզ ոչինչ պարտական չէ, նա գոյություն է ունեցել մինչեւ ձեզ դեռ շատ վաղուց»,- գրել է Մարկ Տվենը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու






Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի․ Հոսեյն ՍալամիԿուրսկի մարզում ապարդյուն զոհվել է 70 հազար ուկրաինացի զինվոր. Hull Daily MailՏարադրամի փոխարժեքները մարտի 16-ինՍպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասինՏասնյակ հասցեներում գազ չի լինիԹուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ»Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան․ այցի նպատակը հայտնի էԵթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավորՄենք նորից ենք բողոքի ակցիա իրականացնելու՝ մինչև հարցին լուծում չտրվի․ Ողջաբերդի բնակիչ (տեսանյութ)«Ազատություն» ռ/կ–ն և «Ամերիկայի ձայնը» դադարեցրել են գործունեությունը Թրամփի հրամանի պատճառովՓաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցերԿուրսկի գոտին գրեթե «մաքրված» է (Քարտեզ)ԱՄՆ-ը կարող է ընդլայնել ռազմական ակտիվությունը Մերձավոր Արևելքում․ PoliticoՕրվա խորհուրդ․ մարտի 16ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետԻնչ իրավիճակ է Լարսում«Վտարել Սորոսի գործակալներին»․ Հունգարիայի վարչապետը 12 պահանջ է ներկայացրել ԵՄ-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի պատասխան ԱՄՆ հարվածներին, հուսիթները թեւավոր և հականավային բալիստիկ հրթիռներով գրոհել են ամերիկյան նավերը (Տեսանյութ)Պատժում են քաղաքացիներին. 15.000 տուգանքի հետքերովՀովհաննես Բաչկովը նոկաուտով հաղթեց մրցակցին ու նվաճեց WBA Continental տիտղոսըԹրամփը դադարեցրել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» ֆինանսավորումըՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄբապեի դուբլը հաղթանակ է պարգևում «Ռեալին»(տեսանյութ)Ուկրաինան ավիացիան պայթեցրել է Կոնկա գետի կամուրջը, վախենալով ռուսական հարձակումից (Տեսանյութ)Մեդվեդեւ. Բրիտանիան եւ Ֆրանսիան «կարող են այս գաղափարը հետ խցկել հետույքները, որտեղից այն դուրս եկել է»«Իրավիճակը գնալով սպառնում է». Ուկրաինայի զինված ուժերն ահազանգում են (ՎԻԴԵՈ)Թրամփը պատերազմ է հայտարարել Եմենի հուսիթիներին և սկսել հարձակումները (Տեսանյութ)Սորոսը պատերազմ է հայտարարել ԹրամփինԹրամփը Քիթ Քելլոգին նշանակել է Զելենսկու գծով պատասխանատուՈրեւէ դեպքում չարտահանձնել Վարդան Ղուկասյանին, Հայաստանում նրա կյանքին վտանգ է սպառնում. Անույշ Խուդավերդյան Ովքեր են Հայաստանը ներկայացնելու «Սլավյանսկի բազար 2025» մրցույթում Զելենսկ վախենում է, որ իրեն, որպես չափից դուրս շատ բան իմացողի, «արանքից հանելու» են իր ներկա «դաշնակիցները», եւ շատ հավանական է, որ Երմակի ձեռքով. Ուկրաինական աղբյուրԻՆՉՈ՞Ւ ՍՊՈՐՏԸ ԹՈՂԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՐԶԻԿԸԱլիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրիցԿրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավորԹրամփի վարչակազմը երկրների ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի«ՍԱ ՇԱՏ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՆՎԱՃՈՒՄ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՂԹՈՂ ԱԼԻՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆTelegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել ԴուբայԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ 7֊ՐԴ ՄԵՆԱՄԱՐՏԸԱդրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառովԵրևանում 2 օր է՝ դիտահորերից կեղտաջրերը ողողել են բազմաբնակարանային շենքի բակը. ահազանգՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՄոսկվայումՏպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարիՀավը կարող է իսկական թույն դառնալ և նույնիսկ հանգեցնել մահվանԿենդանակերպի այս նշաններն ամենազարգացած ինտուիցիան ունեն. չեք կարող խաբել նրանցԹրամփը մի կերպ խուսափել է ընկնելուց Իլոն Մասկի որդու հետ ուղղաթիռ բարձրանալիս (տեսանյութ)Ուկրաինական «Ազով» նացիստական 3-րդ բրիգադի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Թուրքիայի քաղաքացու կողմից խուլիգանության դեպքին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top