Գազարը կարող է օգնել պայքարել շաքարախտի դեմ. CTS ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՔՊ-Ի ՆԵՐՔԻՆ «ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը՝ ըստ Սպիտակ տան Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ Բացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ Աղազարյան Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկություն է տարածել. ՀՀ ՊՆ Զելենսկին ավելի լուրջ ներողություն է պատրաստվում խնդրել. Հրանտ Միքայելյան Պուտինի զրույցը Թրամփի հետ «շատ լավ» է անցել. CNN Բելգորոդի ուղղությամբ ուկրաինական հարձակումն արյունոտ ավարտ ունեցավ

Ոչ միայն պարտք, այլեւ ամոթ ունենք մեր հերոսների հիշատակի առաջ. առաջնախաղ՝ Պարոնյանի բեմում

Մշակութային

Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում՝ որտեղ արեւն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց ներսում, ապրում են «Արեւի մարդիկ»։ Այնտեղ՝ արեւի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։ Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անշեջ հավատով: Այս մասին է արցախցի հեղինակ Հերմինե Ավագյանի ստեղծագործությունը, որի ավելի քան իրական հերոսները վերակենդանացան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում՝ ռեժիսոր ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բեմադրությամբ: Ներկայացման առաջնախաղից հետո՝ «Արեւի մարդիկ» իրենց ջերմությունն էին տարածում նաեւ կուլիսներում, իսկ մեր հարցերին ջերմորեն պատասխանեց ռեժիսորը:

«ՈՎՔԵՐ ԱՊՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ, ԱՐԵՎԻՆ ՇԱՏ ՄՈՏ ԵՆ, ԱՅԴ ԱՐԵՎՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ ՈՒ ԱՊՐԵՑՆԵԼ»

Ներկայացման մեջ անսահման անկեղծություն ու բարություն կար: Որքանո՞վ է այսօր արդիական անկեղծ լինելն՝ այն էլ բեմից:

— Արդիականը՝ չգիտեմ, բայց այսօր, այո՛, ցավոք, մի քիչ ավելի հազվադեպ երեւույթ է դարձել անկեղծությունը: Կոնկրետ իմ՝ որպես ռեժիսորի, ամենագլխավոր նպատակը բեմից հենց այդ անկեղծությունը փոխանցելն էր եւ անկեղծությամբ մի պահ վարակելը նաեւ հանդիսատեսին:

— Ինչո՞ւ ներկայացումը կոչվեց հենց «Արեւի մարդիկ»:

— Հերմինե Ավագյանի պատմվածքների ժողովածուն, որի հիման վրա էլ բեմադրվել է այս ներկայացումը, կոչվում է «Վազում եմ, սպասի՛ր», բայց երբ արդեն սցենարը պատրաստեցինք եւ վերնագիր էի մտածում, նրա հետ քննարկեցինք ու հասկացանք, որ «Արեւի մարդիկ» ամենաճիշտ տարբերակն է: Չէ որ արեւը հավերժության, ջերմության, լույսի, այս դեպքում` նաեւ հույսի խորհրդանիշ է: Իսկ այդ մարդիկ, ովքեր ապրել են Արցախում՝ իրենց հայրենիքում, իրենց հողի վրա, միեւնույն ժամանակ, արեւին շատ մոտ են, որովհետեւ արեւը հենց այդ մարդկանց մեջ է, այդ ջերմությունն իրենց մեջ է ապրում եւ իրենք այդ արեւով կարողանում են ապրել ու ապրեցնել: Հիմնական գաղափարը հենց սա է:

— Դուք եղել եք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ինչպե՞ս Ձեզ ընդունեցին Պարոնյանի թատրոնում եւ ինչպե՞ս ընթացան ներկայացման փորձերը:

— Իմ ուսումնական տարիներն անցել են զուգահեռ այս թատրոնում, որովհետեւ այն ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իմ վարպետն էր՝ Երվանդ Ղազանչյանը: Մեր փորձերը, իմ ուսանողական կյանքի ամբողջ էտապն անցել է Պարոնյան թատրոնում: Այնպես որ, ինձ շատ հարազատ է Պարոնյան թատրոնը: Շատ ջերմ ու լավ ինձ ընդունեցին, եւ այստեղ արդեն երրորդ բեմադրությունն եմ անում: Բայց այս մեկը մի քիչ ուրիշ էր, որովհետեւ այն գոնե ինձ համար շատ պատասխանատու գործ էր: Եվ շնորհակալ եմ թատրոնի ղեկավարությանը, անձնակազմին, դերասաններին, որ նույնպես այդ ջերմությունը վերցրեցին, անկեղծացան եւ միասին կարողացանք «մունք»-ի գաղափարն առաջին պլան բերել: Ինչպես գիտեք, ներկայացման հեղինակը Արցախից է, ես եւ երկու դերասան նույնպես Արցախից ենք եւ այսպես արցախյան ու երեւանյան հետաքրքիր համագործակցություն ստացվեց:

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՈՐՁԵՆ ԱՐԳԵԼԵԼ, ՄՈՆԹԵՆ ԱՊՐԵԼՈՒ Է ԵՎ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է ԱՄԵՆ ԱՆԳԱՄ, ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ»

— Ի դեպ, ներկայացման ժամանակ բեմում հայտնվեց  մի պատկեր, որը հրապարակելը Ֆեյսբուք սոցիալական ցանցի, այսպես ասած, «կանոններով» դարձել է արգելված, խոսքը Հայաստանի եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարի մասին է, որն ուղեկցվեց նրա մասին պատմող մի դրվագով: Այսօր մեր հերոսների առաջ ի՞նչ պարտք ունենք՝ նրանց հիշատակը վառ պահելուց զատ:

— Մենք նախեւառաջ ամոթ ունենք մեր հերոսների առաջ, որովհետեւ կորցրեցինք այն, ինչ-որ նրանք արյան գնով մեզ նվիրել են՝ հայրենիք եւ արժանապատիվ ապրելու հնարավորություն: Եվ, այո՛, նաեւ պարտք ունենք նրանց առաջ, ու սա պաթետիկ խոսքեր չեն, շատ անկեղծ եմ ասում: Կոնկրետ ես, այո՛, իմ պարտքն եմ համարում հնարավոր եւ անհնարին բոլոր ձեւերով, թեկուզ այս պայմաններում, որ այսօր, չգիտեմ ինչու, բայց արհեստականորեն կոնկրետ Մոնթեի անձի հետ կապված խնդիր է դարձել սոցցանցերում անդրադառնալը, ուզեցի անպայման հենց այդ պատմվածքը, հենց այդ հատվածը տեղ գտներ ներկայացման մեջ եւ լիներ Մոնթեն՝ իր հավերժությամբ: Ի վերջո, ինչքան էլ փորձեն արգելել, Մոնթեն ապրելու է: Ավելին՝ ինչքան արգելում են, Մոնթե անունով ավելի շատ են այսօր հայ ծնողներն անվանակոչում իրենց երեխաներին: Մոնթեն, միեւնույն է, վերածնվում է ամեն անգամ, նորից ու նորից:

— Ներկայացման վերջում մի ընտանիք, որը հեռացել էր գյուղից, կրկին վերադարձավ: Սրանով դատարկված Արցախ վերադառնալու մի՞տքն եք փորձել վառ պահել:

— Քանի որ այս գործը գրվել է նույնիսկ մինչեւ 44 օրյա պատերազմը, իր հիմքում չունի եղած ցավոտ ու կնճռոտ դեպքերի արտացոլումը: Ես էլ միտումնավոր չեմ փորձել այդ դեպքերին անդրադառնալ: Այս անգամ ուզում էի մի ուրիշ Արցախի մասին խոսել: Այն Արցախի, որի մասին ավելի քիչ են խոսում՝ ապրո՛ղ, պայծա՛ռ Արցախի մասին: Այն Արցախի, որտեղ ապրում են ամենահասարակ մարդիկ, ամենատարբեր բնավորություններով եւ խնդիրներով, արատներով եւ առավելություններով: Ցանկացել եմ, որ Հայաստանում ապրող իմ հայրենակիցները տեսնեն, որ Արցախում ապրող մարդը ոչինչով չի տարբերվում Շիրակում, Արտաշատում, Տավուշում ապրող մարդուց, նույնն է:

Մի ցավոտ բան կա, որ նկատել եմ, եւ դա այդպես է. այստեղ կա երկու ծայրահեղ մոտեցում՝ արցախցիներին կա՛մ սրբացնում են, կա՛մ շատ սեւացնում: Արցախցին սովորական, հասարակ մարդ է բոլորի նման: Եվ ես ուզել եմ, որ այստեղ ապրող իմ հայրենակիցը բեմում տեսնի մեկին, ով շատ նման է իրեն: Եվ այդ ընտանիքը, որ հետ է գալիս, այո՛, իր մեջ ունի նաեւ այդ խորհուրդը, որ հողը ապրելու համար է եւ եթե ապրում ես, այն կա: Բայց դա ես ընդհանրացրել եմ ողջ հայության համար, այստեղ Արցախը թիրախ չէ:

— Ներկայացումը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում տեղ գտնելուց բացի՝ հնարավո՞ր է, որ ներկայացվի նաեւ մարզերում ու Սփյուռքում:

— Այդ հարցին չեմ կարող պատասխանել, ինչպես թատրոնի ղեկավարությունը կորոշի, այդպես էլ կլինի, որովհետեւ դա արդեն թատրոնի գործառույթն է, ես այստեղ ռեժիսոր եմ: Ամեն դեպքում, մենք շատ ուրախ կլինենք՝ ներկայացման ցուցադրման հնարավորինս լայն աշխարհագրություն ունենալու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Գազարը կարող է օգնել պայքարել շաքարախտի դեմ. CTSԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՔՊ-Ի ՆԵՐՔԻՆ «ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփը՝ ըստ Սպիտակ տանՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա ԴեղտրիկյանըՊուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ ԿրեմլԲացահայտումներ եմ անելու Աննա Վարդապետյանի ներկայությամբ․ Հովիկ ԱղազարյանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկություն է տարածել. ՀՀ ՊՆԶելենսկին ավելի լուրջ ներողություն է պատրաստվում խնդրել. Հրանտ Միքայելյան Պուտինի զրույցը Թրամփի հետ «շատ լավ» է անցել. CNNԲելգորոդի ուղղությամբ ուկրաինական հարձակումն արյունոտ ավարտ ունեցավԹրամփի և Պուտինի զրույցն ավարտվել է. Սպիտակ տունSTOP. Օնլայն խաբեությունների բիզնես. Հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետը բացառիկ բանալիներ է տալիս Պետք չէ բացառել, որ ստեղծված իրավիճակը կարող է բերել անսպասելի փոփոխությունների. Ռուբեն ՄելքոնյանՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներԹակեր Կարլսոնը եւս այն մտքին է, որ Բրիջիթ Մակրոնն իրականում տղամարդ է եւ պատրաստվում է այդ թեմայի լուսաբանումԲյուջեից 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների Հայաստան այցի համարԻսպանական ակումբը դիտարկում է Տիկնիզյանի տրանսֆերըԳեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու դեպքեր են բացահայտելՍկսվել է Թրամփ ու Պուտին հեռախոսազրույցը. Սպիտակ տունՕքյուլ դավթարի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊուտինը տնտեսության և քաղաքականության նկատմամբ Արևմուտքի մոտեցումների մասին խոսելիս իրեն զսպել է, որ չհայհոյիՈրն է Նիկոլի վերջին հույսն ու հանգրվանըԼուրջ «դեբոշ» է սարքել Կարեն Սարուխանյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԵգիպտոսը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտըՈւկրաինան կարող է կորցնել Օդեսան Պուտին-Թրամփ այսօրվա բանակցություններից հետո. New York TimesՊատկերացնո՞ւմ եք՝ պետական մարմիններում ինչ մակարդակ է տիրում. ԶԱՐՄԱՆՔՎրաստանը Սև ծովը կվերածի Եվրամիության հետ միավորող կամրջի․ Վրաստանի ԱԳ նախարարՀայ ժողովրդի առողջությունն ու նրա գենոֆոնդը վտանգի տակ են. Կարապետ ՊողոսյանՏարանջատման մեխանիկան. Արտակ ԶաքարյանԿյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը«Մանուշյանական շաբաթը» եզրափակվեց ամփոփիչ գիտաժողովով«Հայաստանն անտեսել է մեր վաղեմի պահանջը»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Փաշինյանի աշխատակազմինԳռզոյի թրքասիրությունն ուղղակի ապշեցնում է. նա հիմա էլ Իլհամի փաստաբանն է դարձել.Armenian infoՌԴ-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խումբը «քնած» վիճակում է, սակայն Մոսկվան պատրաստ է հաճույքով շարունակել աշխատանքը. ՕվերչուկՊեսկովը հայտնել է՝ ով է լինելու ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր բանակցողըԵրկրի որոշ հատվածներ ականատես կլինեն Արեգակի մասնակի խավարման․ Լևոն ԱզիզյանՇատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ ԽուդավերդյանԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԵՄ ներկայացուցիչ Քաջա Կալլասին «հիմար» է անվանելԵրևանի ավագանին տրանսպորտի սակագնի հետ կապված նախագիծ է ընդունելԱղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը հայտարարությամբ է հանդես եկելԻնչու է կարգալույծ հռչակվել նախկին Արմեն քահանան. պարզաբանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը «Թարգեք իրար միս ուտել» խրատ տվողների գործը միշտ նժարի ծանր կողմը թեքվելն է«Մենք վստահում ենք ձեզ տարածաշրջանում»․ Թրամփը՝ Էրդողանին2024-ին Երևանի քաղաքապետարանը 21 մլրդ 108 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքել 2023-ի համեմատությամբՀայաստան – Վրաստան առաջին խաղի մրցավարական կազմը հայտնի է «Նվարդիկ ջան, քեզ հարգում եմ», «Նվարդիկ չի, տիկին Փոստանջյան, ես Ձեզ Զարուհիկ չեմ ասում»․ լարված իրավիճակ (տեսանյութ)Ադրբեջանում ձերբակալել են զինտեխնիկայի տեղաշարժը նկարահանած քաղաքացունՆոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող. ԳալյանԷրդողանը ձգտում է հանդիպել Թրամփի հետ Սպիտակ տանը ապրիլի վերջին. Bloomberg
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top