Թուրքիայում մեծ արագությամբ շարժվող բեռնատարն ընկել է կամրջից (Տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիայում մեծ արագությամբ շարժվող բեռնատարն ընկել է կամրջից:
NTV-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Բիրեքիք շրջանում։
Նախնական վարկածով, բեռնատարի արգելակները խափանվել են, և այն ընկել է մոտ 10 մետր բարձրությունից՝ բախվելով այլ մեքենաների։ Շղթայական վթարից հետո վիրավորներին օգնության են շտապել տեղի բնակիչները։
Միջադեպի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 26 մարդ։


