Ռոբերտ Քենեդի. USAID-ի միջոցով 2014թ.-ին Վիկտորյա Նուլանդը հեղաշրջում է իրականացրել Ուկրաինայում (Տեսանյութ)
ՄիջազգայինԹրամփի հեղինակավոր կողմնակիցներից մեկը` Ռոբերտ Քենեդին պնդում է, որ USAID-ի միջոցով 2014թ.-ին Վիկտորյա Նուլանդը հեղաշրջում է իրականացրել Ուկրաինայում.
«USAID-ը ԿՀՎ-ի ճակատն է, որը 2014 թվականին 5 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինայում գունավոր հեղափոխություն հրահրելու համար: Վիկտորյա Նուլանդը ընտրեց նոր կառավարություն՝ հին կառավարության տապալումից մեկ ամիս առաջ…»:
Մի կողմ թողնենք, որ սա այն է, ինչի մասին Մոսկվան խոսում է 2014թ.-ից ի վեր: Փաստն այս պահին հետեւյալն է. ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հաստատում է, որ ամերիկյան պաշտոնական կառույցները` պետքարտուղարությունը (Վիկտորյա Նուլանդն այն ժամանակ պետքարտուղարության ներկայացուցիչն էր) եւ ԿՀՎ-ն հեղաշրջում են իրականացրել այլ երկրի տարածքում, ինչը հանցագործություն է: Ուրեմն, ամերիկյան ներկա վարչակաղմը կպատժի՞ հանցագործներին. սա էական հարց է դառնում:
Մանրամասները` տեսանյութում: