Տավուշի մարզի Բերդավան համայնքում սահմանազատումը դեռ չի սկսվել
Հասարակություն
Տավուշի մարզի Բերդավան համայնքի վարչական ղեկավարին ոչինչ հայտնի չէ Հայաստան -Ադրբեջան սահմանի սահմանազատման մասին։ «Ոչ, մեզ մոտ սահմանազատում չեն սկսել», - այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բերդավան համայնքի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը։
Մեր հիշեցմանը, որ պաշտոնական լրատվության համաձայն՝ սահմանազատումն ու սահմանագծումը շարունակվելու է հյուսիսից, վարչական ղեկավարն ասաց. «Ձեզ ավելի շատ ինֆորմացիա է հայտնի, ոչ մի պաշտոնական ինֆորմացիա մեզ չի ասվել»։ Արդեն հայտնել ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել սահմանազատման աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից սկսելու վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի սահմանների հատման կետը, ըստ տեղի բնակիչների, գտնվում է Բերդավանի մոտ եւ կարծիք կա, որ հենց այնտեղից էլ սկսվելու է։