Զախարյանը թիմի առանցքային խաղացող կդառնա.«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն մեկնաբանել է Արսեն Զախարյանի՝ այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալը.
«Երեկ ծանր գիշեր էր թիմի և Արսենի համար. մենք պարտվեցինք ևս մեկ դերբիում:
Զախարյանի վիճակը խաղից հետո՞. Նա պատրաստ է հիմա և կշարունակի վաստակել իր րոպեները խաղադաշտում։ Իհարկե, երկրպագուները, անձնակազմը և թիմակիցները շատ ուրախ են, որ Արսենը վերադարձել է: Մենք ակումբում հավատում ենք, որ Զախարյանը մրցաշրջանի երկրորդ կեսում առանցքային խաղացող կդառնա»,- Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում ասել է Մունդուատեն։
Փետրվարի 2-ին, հայազգի կիսապաշտպանը Լա Լիգայի հերթական տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպման (1:2) 78-րդ րոպեին փոխարինել է Տակեֆուսա Կուբոյին։