«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ՌԻՆԳՈՒՄ ՏԱՊԱԼԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ՍՈՍՅԱՆ

Փետրվարի 2-ը, Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի անմահ հերոս, ծնունդով Շիրակի մարզի Անուշավան գյուղից ՍՈՒՐԵՆ ՍՈՍՅԱՆԻ ծննդյան օրն էր, կդառնար 24-տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Սուրենի ընկերը, ծանրորդ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ, Iravunk. com-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.-
«Սուրենը տան միակ տղա զավակն էր։ Նա շատ ընկերասեր էր, անմիջական, ազնիվ ու քաջ։ Շատ ուժեղ էր, գիտեր, որտեղ ու երբ կիրառել այդ ուժը։ Նա սպորտով էր զբաղվում, պարապում էր քիքբռնցքամարտ մարզաձևով։ Տարբեր երկրներում մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի ու միշտ բարձր պահել Հայաստանի դրոշը։ Վերջին մրցույթը եղել է զորակոչվելուց մի քանի ամիս առաջ Վրաստանում, որտեղ նրա մրցակիցը եղել է Ադրբեջանի ներկայացուցիչը։ Ադրբեջանցուն տապալելով գետնին, Սուրենը փայլուն հաղթանակ է տանում, գրավելով առաջին տեղը, հավաքականի կազմում, կրկին մեծ հպարտությամբ և բարձրացնելով հայկական դրոշը։ Սուրենը, շատ էր սիրում մեր երկիրը, հանուն մեր հայրենիքի ազատության, հանուն մեր հաղթանակի նա անմահացավ։ Սուրենը հերոս էր թե ռինգում, թե ռազմի դաշտում։ Այս երկուսի մեջ կա մի ընդհանուր կետ, երկու պարագայում էլ նա պայքարել ու հաղթել է նույն չար ադրբեջանցուն»։ 2021 թվականին, հայրենի Անուշավան գյուղի մշակույթի, արվեստի և սպորտի դպրոցը վերանվանվել է Սուրենի անվամբ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





