Բանակցում ենք «Լոկոմոտիվի» հետ, և դա կախված չէ «Լեգանեսի» հետ իրավիճակից.Կլյուև
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Ըիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը բանակցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:
«Մենք բանակցում ենք «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Եվ դա կախված չէ «Լեգանեսի» հետ կապված իրավիճակի հետ: «Լեգանեսի» վերաբերյալ այլ բան չեմ կարող ասել»,- հայտնել է Կլյուևը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական «Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել 25-ամյա ֆուտբոլիստին, իսկ հետագայում ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Առաջարկը չի բավարարել «Լոկոմոտիվին»: