Փաշինյանը մեկնում է ԱՄՆ` աղոթելո՞ւ
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Գագաթնաժողովը կանցկացվի 5-րդ անգամ, սակայն դրան, ըստ նախնական տեղեկությունների, գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցելու: Ավելի վաղ մամուլում հրապարակվեցին լուրեր, թե հայկական կողմը նախապես դիմել է Սպիտակ տան վարչակազմին, որ Փաշինյան Նիկոլը ԱՄՆ այցի օրերին կարողանա հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն որեւէ պատասխան մինչ այս պահը դեռ չեն ստացել: Անդրադառնալով վերոնշյալին՝ միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց, որ թե որքանով կստացվի հայկական կողմին կազմակերպել հանդիպում, ցույց կտա ժամանակը: Ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ընդգծեց՝ սա պարբերաբար տեղի ունեցող միջոցառում է։
— Նախկինում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարներն են նաեւ դրան մասնակցել, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ են մասնակցել: Կարևոր է հասկանալ, որ սա շատ հստակ կրոնական, այսպես ասած, միջոցառում է, աղոթքներով լի տարբեր միջոցառումներ են լինելու եւ Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, որը եկեղեցու հետ շատ լարված հարաբերություններ ունի, իսկ դա, կարծում եմ, շատ կարեւոր առանձնահատկություն է։ Անկեղծ ասած, չգիտեմ, թե հայկական կողմը գնալու է ի՞նչ անի:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ. – Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: