Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը շարունակում են մնալ աղանդավորները
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը: Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է նրա այցը եւ ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին եւ այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում: Բայց ո՞ր քրիստոնեական առաջնորդներին, թերեւս այստեղ է, որ 1700-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդներիս ու նրանց պատկերացումներն անմեկտեղելի են:
Եվ ահա Վաշինգտոնում եւս մեկ անգամ բացահայտվեց, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի վերջին հենարաններն ու ինչու էր հակաեկեղեցական կեցվածքով 6-7 տարի աչքի ընկած Փաշինյանը հանկարծ որոշել գործուղվել՝ աղոթելու: Փաշինյանի պաշտոնական կայքում տեսնում ենք, թե նա ինչպես է վայելում «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանի եւ «Կյանքի Խոսք»-ի մամլո քարտուղար Արմեն Լուսյանի ջերմ ներկայությունն՝ իր հետ հանդիպմանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
