Ռոնալդուն իր գոլերով օգնել է ինձ հանգստություն ապահովել «Ռեալի» պահեստայինների նստարանին. Անչելոտի
Սպորտ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությունը, թե ինքը լավագույն ֆուտբոլիստն է։
«Կրիշտիանուն նշանավորում է մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլում։ Նա լավագույնն էր ինձ համար։ Ռոնալդուն իր գոլերով օգնել է ինձ հանգստություն ապահովել «Ռեալի» պահեստայինների նստարանին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Այժմ սաուդյան «Ալ Նասրում» հանդես եկող Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 923 գոլ։