Հիմա Թրամփը բանակցո՞ւմ է, թե՞ չի բանակցում Մոսկվայի հետ
Միջազգային
ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպման հնարավոր վայրի կամ հակամարտության կարգավորման առաջընթացի մասին: Նման հայտարարություն է արել Սպիտակ տունը:
Այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ Թրամփը հայտարարեց, որ «մեծ առաջընթաց» է գրանցվել Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցում։
Ինչ-որ բա՞ն է փոխվել:
Չնայած, Սպիտակ տան այդ հայտարարությունից հետո, Թրամփը, Նեթանյահույի հետ համատեղ ասուլիսում, նորից ասաց, որ ինքը խոսում է «ռուսական և ուկրաինացի առաջնորդների» հետ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունը լուծելու մասին։ ԱՄՆ նախագահը չի նշել, թե կոնկրետ ում հետ է շփվում այս թեմայով, սակայն ընդգծել է, որ շփումները լավ են ընթանում։