Ռուսները Բելգորոդում զանգվածաբար ոչնչացնում են հարձակվել փորձող ուկրաինացիներին եւ զինտեխնիկան (Տեսանյութ) 2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ Սխիպ Թուրքիայում կտրուկ սրվում են հակաէրդողանական հավաքները (Տեսանյութ) ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. Transfermarkt Բարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչ Երբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ Դանիելյան Քենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառով Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան Նիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունը Չկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերում

«Ժողովուրդ». Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են քանդել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ փակվում է հերթական դպրոցը։

Այս անգամ հերթը հասել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցին։

ArmLur.am-ին ահազանգած բնակչի խոսքով՝ այս պահի դրությամբ պատրաստի շինությունը, որի միակ թերությունը այն է, որ ջեռուցման համակարգը կա, բայց չի ջեռուցվում, ուզում են քանդել։ Հին դպրոցն ուզում են քանդել և փոխարենը կառուցել նորը։ ArmLur.am-ի զրուցակցի խոսքով՝ նման ամուր շինություն այլևս չեն կարող կառուցել։

Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանի հետ, ով ArmLur.am-ին փոխանցեց, որ միջնակարգ դպրոցի փոխարեն կրթահամալիր է կառուցվելու։

«Դպրոցը պետք է դառնա կրթահամալիր։ Հին դպրոցը չի համապատասխանում կրթահամալիրի չափանիշներին, դրա համար քանդում են դպրոցը՝ նոր կրթահամալիր կառուցելու համար։ Այդ պրոցեսի համար մենք դպրոցականներին տեղափոխում ենք տարբեր շենքեր՝ գյուղապետարանի շենքը, մշակույթի, արվեստի կենտրոնի շենքերը, որտեղ դաս պետք է անցկացվի», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը։

Հարցին՝ արդյոք այս ամենից չե՞ն տուժի դպրոցականների դասերը, Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրենն ասաց, որ դպրոցականները սովորելու են դպրոցում մինչև կրթահամալիրի պատրաստ լինելը։

«2 տարի ժամկետ են տվել կրթահամալիրի կառուցման համար։ Շինարարական աշխատանքներից մենք հեռու ենք։ Այսինքն, որ տեղափոխվում ենք գյուղապետարանի, արվեստի կենտրոնի և մշակույթի կենտրոնի շենքեր, որտեղ դասերը անցկացվելու են, դասապրոցեսն ընդհանրապես չի տուժելու։ Ամբողջովին իրականացվելու են, և պահպանվելու է ամեն բան՝ կրթության որակից սկսած»,- նշեց Արամ Հովհաննիսյանը։

Այն դիտարկմանը, թե կրթահամալիրի կառուցումից հետո պահպանվելո՞ւ է ուսուցչական անձնակազմը, թե՞ ոչ, Արման Հովհաննիսյանը, եզրափակելով զրույցը, պատասխանեց․

«Ուսուցչական անձնակազմի մասով բան չեմ կարող ասել, քանի որ շրջակա 5 գյուղերի դպրոցների հետ միավորվելու է, և չեմ կարող ասել՝ ինչ չափանիշներ են գործելու»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 23-ի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները՝ դպրոցների փակվելու մասին։

«Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, շենքային նորմալ պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե՝ «մեր գյուղի դպրոցը փակվում է»։ Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, Հանրապետությունում կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար, բոլոր բնակավայրերի համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ստացվում է այնպես, որ փակվելու են մի քանի դպրոցներ՝ 1 կրթահամալիր բացելու անվան տակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ռուսները Բելգորոդում զանգվածաբար ոչնչացնում են հարձակվել փորձող ուկրաինացիներին եւ զինտեխնիկան (Տեսանյութ)2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ ՍխիպԹուրքիայում կտրուկ սրվում են հակաէրդողանական հավաքները (Տեսանյութ)ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. TransfermarktԲարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչԵրբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ ԴանիելյանՔենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառովԻմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. ՓաշինյանՆիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունըՉկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերումԵրգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունիԹուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ ՔարիմինԱդրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇԵՂ­ՇԵ ԼՅԱ ՖԱՄՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազությանԳործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ ՍուրենյանՕրվա խորհուրդ․ Մեծ Պահք. օր 1717 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՀատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբՄի ամբողջ օր ջուր չի լինիՆախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներներըՀավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ)Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top