«Հրապարակ». Իշխանական շրջանակները խուճապի մեջ են
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաեւ՝ Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից: Բայց խուճապի մեջ են նաեւ ՀՀ իշխանական շրջանակները, քանի որ հասկանում են, որ դրսի ֆինանսավորումից զրկվածների թիրախն ու ֆինանսավորողն այսուհետ դառնալու են իրենք:
USAID-ն ստեղծվել է 1960-ականների սկզբին եւ կառավարում է ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներին տրամադրվող աջակցության ծրագրերը։ Կազմակերպությունը բազաներ ունի ավելի քան 60 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Դոնալդ Թրամփն արտերկրում կատարվող խոշոր ծախսերի եւ այլ երկրների տրամադրվող օգնությունների քննադատն է, իսկ USAID-ն ղեկավարող բարձրաստիճան պաշտոնյաներին որակել է որպես «արմատական խելագարներ»: