«Հրապարակ». Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնող պատվիրակության մեջ ընդգրկել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին:
Բանն այն է, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում աչքով աչք չուներ Արսեն Թորոսյանի հանդեպ եւ անգամ ասել էր, թե նա երբեք պաշտոն չի ստանալու: Անգամ խոսում էին տհաճ կոնֆլիկտի` Թորոսյանի վրա գրիչ շպրտելու մասին: ՔՊ առաջնորդին հաճոյանալու համար ուսապարկերի խմբակցությունն էլ երկար ժամանակ Թորոսյանին վերապահումով էր վերաբերվում, կեսբերան էին նրան բարեւում:
Հիշեցնենք․ Վաշինգտոն Փաշինյանի այցի առիթը կրոնական ազատության միջազգային 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաեւ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելն է։ Նշենք նաեւ, որ Save Armenia ընկերության կազմակերպած ընդունելությանը, որին ներկա է գտնվել նաեւ ՀՀ պատվիրակությունը, մասնակցել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, որի հետ ողջագուրված լուսանկարը տեղադրված է պաշտոնական կայքում»: