«Ռեալի» շնորհավորանքը` Ռոնալդուի ծննդյան 40-ամյակի կապակցությամբ
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։
«Հարգելի Կրիշտիանու, մեր ակումբի անունից շնորհավորում ենք քեզ ծննդյան 40-ամյակի առթիվ։ Բոլոր մադրիդիստները հպարտանում են քեզնով և «Ռեալում» քո պատմական նվաճումներով: Մաղթում ենք քեզ հաճելի ժամանց քո ընտանիքի և մտերիմների հետ»,- ասված է «սերուցքայինների» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: