Զգուշացեք, կանգառներում անհայտ անձինք նկարում են մարդկանց
Հասարակություն
Այսօր առավոտյան 10։00-ի սահմաններում, 34 համարի ավտոբուսի վարորդներից մեկը պարբերաբար կոնֆլիկտի մեջ էր մտնում համաքաղաքացիների հետ՝ 100 դրամ վճարելու համար։ Տրանսպորտում գտնվող քաղաքացիները սկսեցին պաշտպանել իրենց իրավունքները ասելով, իսկ ինչի՞ համար էիք դուք գործադուլ անում, չէ՞ որ դուք էլ ձեր աշխատավարձի համար էիք պայքարում։ Վերջինս այնքան բորբոքվեց, որ իր աշխատանքը համեմատեց հավաքարարի աշխատանքին նշելով․ «մենք գործադուլ էինք անում որ աշխատաժամերը կրճատեին, համ էլ հավաքարարի աշխատավարձ ենք ստանում․․․»։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, «իսկ ինչո՞ւ մենք պետք է ստիպված լինենք 20 րոպե սպասել կանգառներում ու սառել, ինչո՞ւ ավտոբուսներում վերցրեցին ինտերնետ կապը, կամ ձեր կարծիքով մեր աշխատավարձը ինչքա՞ն է․․․»։ Այս հակամարտության ընթացքում, երբ ավտոբուսը մոտեցավ Հալաբյան փողոցի կանգառներից մեկին, այդ ընթացքում մի տղամարդ, բավականին լավ հագնված, հեռախոսը ձեռքը մոտեցավ ավտոբուսին, բարձրացավ վարորդի կողմի դռնից եվ սկսեց նկարել ներսում գտնվող մարդկանց, ովքեր հենց այդ պահին կոմֆլիկտի մեջ էին վարորդի հետ։ Քաղաքացիներից մեկը հարցրեց, ի՞նչ եք անում նկարու՞մ եք, վերջինս գլխով արեց, որ՝ այո։
Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, սթափ եղեք, եթե նկատեք ձեզ նկարողների, ապա համապատասխան վերաբերմունք ցուցաբերեք։
Ա․ ՀԱԿՈԲՅԱՆ