Կաջակցենք, որպեսզի նա հայտնվի թոփ-5 առաջնությունների թիմերից մեկում. Սպերցյանը` Հարությունյանի մասին
Սպորտ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի իր թիմակից Գեորգի Հարությունյանի՝ «Կրասնոդարից» հունգարական «Պուշկաշ Ակադեմիա» տեղափոխությունը։
«Իհարկե, տխուր եմ, որ նա հեռացավ և այլևս մեզ հետ չէ։ Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, մենք միայն կաջակցենք նրան, որպեսզի նա աճի որպես ֆուտբոլիստ և հայտնվի թոփ-5 առաջնությունների թիմերից մեկում։ Նա կարող է դա անել», — հայտարարել է Սպերցյանը Sport24-ին։