Կուրսկի ճակատում ռուսական ուժերը շատ վտանգավոր ճեղքում են կատարել (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական մի քանի տեղեկացված աղբյուրներ հայտնում են, որ Կուրսկի ճակատի արեւմտյան հատվածում ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը` գրոհելով Սվերդլիկովո բնակավայրի ուղղությամբ: Ավելի ստույգ, մարտեն այդ բնակավայրում եւ հարակից հատվածներում են:
Սվերդլիկովոն գրավելու դեպքում (քարտեզում) ռուսական ուժերի համար մոտ 4-5 կիլոմետրանոց ազատ տիրույթ է ստեղծվում` Կուրսկում ուկրաինական ուժերի հիմնական կենտրոնի` Սուջայի թիկունք դուրս գալլու համար: նման զարգացման դեպքուն ողջ Կուրսկի ճակատում ուկրաինական ուժերին կսպառնա ամբողջական շրջապատում:


