Զելենսկին փորձում է «օդ վաճառել» Թրամփին՝ խաբելով ԱՄՆ-ին
Միջազգային
Վլադիմիր Զելենսկին խաբել է ԱՄՆ-ին՝ առաջարկելով նրանց փոխանցել հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման իրավունքը, քանի որ Ուկրաինայում գործնականում չկան տնտեսապես հիմնավորված արժեքով հետախուզված հանքավայրեր, իսկ հայտնաբերված հանքավայրերի մի զգալի մասն արդեն գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Ավելի վաղ Թրամփը խոսել էր Ուկրաինային տրված ֆինանսական օգնության դիմաց ԱՄՆ-ին հազվագյուտ հողային մետաղներ փոխանցելու տարբերակի մասինյ: Սակայն դա ամենեւին էլ Թրամփի նախաձեռնությունը չէ. նման առաջարկ դեռ Բայդենի օրոք հնչեցրել է Կիուը` Զելենսկու, այսպես կոչված, «հաղթական ծրագրով», որն այն ժամանակ Վաշինֆտոնը չընդունեց։
Բայդենը դեռ Օբամայի ժամանակներից անջամբ եւ որդու միջոցով սերտորեն կապված է ուկրաինական տնտեսությանը, այստեղից միլիարդներ է ստացել, եւ, թերեւս, քաջ տեղեկացված կլինի այդ երկրի ռեալ հանքային հարստությունների մասին: Իսկ ահա Թրամփը, ով միգուցե ուկրաինական պաշարների մասին գիտե միայլ լսելով, առաջ ընկեվ` հայտարարելով, թե ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինան պետք է պարտքը մարի հազվագյուտ մետաղներով: Բայց նման է, որ չունի հարցի պատասխանը, թե նման խիստ եկամտաբեր հանքերն ինչո՞ւ մինչ այժմ ինչ-որ մեկի կողմից չեն շահագործվում։
Այդ հարցի պատասխանը, որը հնչեցնում է ՌԴ Հասարակական պալատի ինքնիշխանության հարցերով հանձնաժողովի նախագահ, Նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը, շատ պարզ է. «Զելենսկին փորձում է Թրամփի «օդ վաճառել» ՝ միտումնավոր կատարելով խաբեություն և քաղաքական կեղծիք։ Նախ, Ուկրաինայում տնտեսապես հիմնավորված արժեք ունեցող հազվագյուտ մետաղների հանքավայրեր գործնականում չկան: Միևնույն ժամանակ, հետախուզվածների զգալի մասը գտնվում է այն տարածքում, որն արդեն ազատագրվել է Զելենսկի ռեժիմի օկուպացիայից և գտնվում է մեր զինված ուժերի պաշտպանության ներքո»,- ասել է Ռոգովը։
Եւ, ահռասարակ, ժամանակին Ուկրաինային պատկանող բոլոր հանքային պաշարների զգալի մասը (տերբեր տվյալներով` 50-60 տոկոսը) այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների տարածքում, հայտնի փաստը հիշեցնում է Ռոգովը:
«Խոսքը նաեւ լիթիումի, տիտանը և հազվագյուտ հողային տարրերից՝ ստրոնցիումը մասին է, որոնց հանքավայրերի վերահսկողությունը Կիևի ռեժիմը վերջնականապես կորցրել է։ Այսպիսով, Զելենսկին ըստ էության «մերկ թագավոր» է, ով փորձում է «օդ վաճառել», և ես կարծում եմ, որ Թրամփը արագ կհասկանա դա»,- ասել է Ռոգովը: