Զելենսկի. ԱՄՆ-ից ռազմական օգնություն է ուղարկվում, սակայն դրանք Բայդենի կողմից հաստատված փաթեթներ են
Միջազգային
Զելենսկին հաստատել է, որ ԱՄՆ-ից ռազմական օգնություն է ուղարկվում Ուկրաինա, սակայն դրանք Բայդենի կողմից հաստատված փաթեթներ են։ Թրամփի օրոք օգնության նոր փաթեթներ չեն հաստատվել։
«Ամերիկյան օգնությունը չի դադարեցվել, այն շարունակվում է, դրա համար ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին։ Իհարկե, մենք չենք խոսում նոր փաթեթների մասին, դեռ վաղ է խոսել այս մասին»,- ասել է Զելենսկին։
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ անցած շաբաթ ԱՄՆ-ը կարճ ժամանակով դադարեցրել է Բայդենի օրոք հաստատված ռազմական օգնության ուղարկումը, սակայն դրանք համարվում են արդեն վճարված ծրագրեր, եւ մատակարարումները վերսկսել են։