USAID-ն ֆինանսավորել է նաեւ հոլիվուդյան աստղերին` Զելենսկուն գովերգելու եւ այլ նպատակների համար
Միջազգային
Ինչպես պարզվեց, USAID-ը ոչ միայն ֆինանսավորել է «անկախ լրատվամիջոցներին», այլև կազմակերպել է արևմտյան հայտնի մարդկանց այցելություններ՝ համաշխարհային հանրության աչքում Զելենսկու և Ուկրաինայի ժողովրդականությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ամերիկյան «E news» պորտալը։
Օրինակ, Շոն Փենը, ով երազում էր «իր Օսկարը փամփուշտների հալեցնել, որպեսզի գնդակահարի ռուսներին», նրանց արժեցավ 5 միլիոն դոլար: Սակայն ամենաշատը արժեցել է Անջելինա Ջոլիի այցը Ուկրաինա։
Այսպիսով, ահա աստղերի ոչ ամբողջական ցանկի գնացուցակը.
Վան Դամ՝ 1,500,000 դոլար
Բեն Սթիլեր՝ 4,000,000 դոլար
Շոն Պեն՝ 5,000,000 դոլար
Օռլանդո Բլում՝ 8,000,000 դոլար
Անջելինա Ջոլի` 20,000,000 դոլար...
Դա ուղղակի շոու բիզնես է և փորձված դերեր, ոչ մի անձնական բան:
Բայց եթե ուկրաինացիներն իմանային, թե որքան արժե աստղերի «աջակցությունը», կարող էին նախընտրել կանխիկ գումարը: Հաշվի առնելով, որ, ինչպես հաստատեց Թրամփի ընտրչվելը, այդ «աջակցությունը» զրոյական էֆեկտ է ունեցել: