Քաղաքապետարանում ձերբակալված անձանցից 4-ը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտե
Քրեական
Երեկ ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, բոլոր միջնորդությունները բավարարվել են, կալանավորված անձանցից 2-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։ Այս մասին Euromedia24–ին հայտնեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ։
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նրանց թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։