Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգում
Միջազգային
Այսօր՝ փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական «Բաքու-Մոսկվա» լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի ծավալուն հարցը, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած այցի և Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի մասին։
«Երկրորդը, որքան հիշում եմ, դուք, այսօր ձեզ հենց այդպես էլ ներկայացրի, «Մոսկվա-Բաքու» գործակալությունից եք, չէ՞։ Եվ ձեր գործակալությունը շուտով կդառնա 10 տարեկան: Որքան հասկացա, մտադիր չեքձեր գործակալության անվանումը փոխել ու դառնալ «Մոսկվա-Երևան», այնպես չէ՞։ Դրա մեջ, հավանաբար, ոչ մի վատ բան չկա: Բայց ես չեմ կարծում, որ նման բան ձեր ծրագրերի մեջ չկար: Ուրեմն մնացեք այն օրակարգում, որը լուսաբանում եք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններից։