Եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերում կարող է այլևս չկիրառվել լրացուցիչ ժամանակ, եթե դիմակայությունում հաշիվը հավասար լինի, հաղորդում է The Guardian-ը:
ՈՒԵՖԱ-ում լրջորեն քննարկում են հավասարության դեպքում միանգամից հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար անցկացնելու ձևաչափը, որպեսզի թիմերն ավելորդ ծանրաբեռնվածություն չունենան:
Կառույցում հաշվի են առնում, որ Լիգայի փուլում բոլոր թիմերն անցկացրել են 8-ական խաղ, իսկ ամռանն էլ գրանդ ակումբներից շատերն ԱՄՆ-ում մասնակցելու են ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը:
Նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ընդամենը երեք դիմակայություն է հասել լրացուցիչ ժամանակի, իսկ 2022/2023 մրցաշրջանում լրացուցիչ ժամանակ ընդհանրապես չի եղել: