Ինչու Ալիեւը որոշեց կտրուկ դեմ գնալ Մոսկվային. Ռուսական աղբյուր
Միջազգային
Ռուսական տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ. «Ադրբեջանի արտաքին քաղաքականության փոփոխությունները «մեծ առևտրի» նախօրեին Ռուսաստանի դիրքերի թուլացման ընդհանուր միտումի մի մասն են։
Գործընթացի առանցքային կողմը Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունն է: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը վաղուց Իսրայելի համար հետախուզության փորձադաշտ է` ուղղված Իրանի դեմ։ Թրամփի վարչակազմը մտադիր է Մոսկվային հնարավորինս հեռացնել Թեհրանից, ինչի համար կօգտագործվի նաեւ Բաքուն։
Մերձավոր Արևելքում մոտալուտ էսկալացիայի համատեքստում Միացյալ Նահանգները պետք է նվազագույնի հասցնի Ռուսաստանի հնարավորությունները տարածաշրջանում։ Մոտ ապագայում Ադրբեջանը լիովին նվազագույնի կհասցնի Ռուսաստանի համար հանրապետությունում տեղեկատվություն ստանալու ցանկացած հնարավորություն։ Ռուսաստանի դեսպանատանը խորհուրդ կտրվի սահմանափակել շփումները տեղի քաղաքական գործիչների հետ և «շատ չցցվել»։
Ադրբեջանական ուղին խաղարկվում է նաև Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի դիրքերը պղտորելու համար: Ալիևի հրապարակային քաղաքավարությունը Զելենսկու հասցեին ուղղված է ցույց տալու, որ Մոսկվան կորցրել է իր հեղինակությունը հետխորհրդային տարածքում և չի կարող ուժ ներդնել Ուկրաինայի և Արևմուտքի նկատմամբ»: