Ադրբեջանը մտահոգված է Իրան-Ռուսաստան մերձեցմամբ. Stratfor-ի վերլուծաբան
ՄիջազգայինԱդրբեջանը մտահոգություններ ունի Իրանի և Ռուսաստանի մերձեցման հետ կապված։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրը։
Նա կարծում է, որ սա ևս մեկ գործոն է, որը ստիպում է Ադրբեջանի ղեկավարությանը հասկանալ, որ ավելի լավ է չապակայունացնել իրավիճակը և կախվածության մեջ չհայտնվել այս երկրներից, այլ ընդհակառակը, պահպանել տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության աճը որոշակի ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի համար։ Կարծում եմ՝ սա արթնացման կոչ է Ադրբեջանի համար»,- նշել է փորձագետը։
Միաժամանակ, ըստ Մեթյու Օրի, Իսրայելի հարվածներն Իրանին հնարավոր են։
Նրա խոսքով, Իսրայելն արդեն իսկ հարվածներ է հասցրել Իրանին վերջին մեկ տարվա ընթացքում, և ապացույցներ կան, որ Իրանի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը խոցելի են։
«Այդ դեպքում Իսրայելը կարող է մտածել, որ այժմ հարվածելու ժամանակն է՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Ավելին, Իսրայելի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ Թրամփի վարչակազմն այս հարցում ավելի քիչ հակված կլինի ընդդիմանալ Իսրայելի ցանկություններին։ Թրամփի վարչակազմը դեմ է նման հարվածներին, դեմ է տարածաշրջանի խոշոր ապակայունացմանը, սակայն իսրայելցիները կարող են հույս դնել այն բանի վրա, որ ամերիկացիները շատ չեն միջամտի»,- ընդգծեց վերլուծաբանը։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/865450.html