Ռոնալդուն խփել է իր 928-րդ գոլը(տեսանյութ) 36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The Times Պետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. Ալիև Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիս Վարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Կենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելու Թրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ) Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ)

Նիկոլի պլան «Հովիկը»

Վերլուծություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վաղը կհիմնեն նոր կուսակցություն՝ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով: Եվ թեեւ մինչ կուսակցության հիմնադիր համագումարը, հայր Աղազարյանը ջանք ու եռանդ չէր խնայում ավելի քան ընդդիմադիր ու իշխանության կողմից հալածյալ երեւալու համար, որդի Աղազարյանը բացեց բոլոր խաղաքարտերը:

Լրատվամիջոցներն անդրադարձել էին, որ նախկին դաշնակցական Հովսեփ Աղազարյանը՝ Հովիկ Աղազարյանի որդին, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու միացել հոր նոր թիմին: Ավելին՝ նոր հիմնադրվող կուսակցության կառավարման խորհրդի մեջ է լինելու: Սակայն սա չէ էականը, այլ այն, թե ինչպիսին էր նորաթուխ ընդդիմադիր դարձած Հովսեփ Աղազարյանի նոր կարգավիճակում առաջին հարցազրույցը:

Պատասխանելով MediaHub-ի հարցերին՝ Աղազարյան կրտսերը պնդել է. «Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել, եւ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ։ Ես էդպես չեմ կարծել, ես էդպես չեմ կարծում եւ էդպես չեմ կարծի։ Պետք չէ ընկնել ծայրահեղությունների դաշտ, եւ էն ճանապարհը, որ ՔՊ-ի հետ անցել ենք, էդ ճանապարհը իզուր չենք անցել, եւ հիմա, որ մեր ջրերն այլեւս նույն առվով չեն հոսում, դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ ժխտել եւ ծայրահեղությունների գիրկն ընկնել։ Էդպիսի բան չկա, էդպես չենք մտածել, էդպես չենք մտածում»։ Այստեղ են ասել՝ բա եթե այդպես չեք մտածել, այդպես չեք մտածում, կուսակցություն ստեղծում եք, որ ի՞նչ անեք: Թերեւս այստեղ է, որ այլեւս կասկածները հաստատվում են՝ շատ նման է, որ Աղազարյանները, պարզապես, դարձել են գործիք Փաշինյանի Նիկոլի առաջիկա քաղաքական մանեւրումների համար: Միայն թե, եթե Աղազարյան Հովիկը փայլուն էր կատարում իր դերը, ապա որդին ապացուցեց՝ ինչպես նախկին դաշնակցական, այնպես էլ նախկին նիկոլական չի լինում: Իսկ ո՞րն էր այս աղմուկի գերնպատակը եւ ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու Աղազարյանները Փաշինյանի համար, առնվազն կարելի է ենթադրել:

ՖԵՅՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՇՔԵՐԹ

Ազգային ժողովի արտահերթ կամ հերթական ընտրություններն այլեւս սարերի հետեւում չեն: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում իր լիբերալ բլոկով միակ բանը, որ կարող է անել, ռուբիկոնն անցնելն է ու հասնելը դեպի քաղաքական աղբանոցը, որտեղից այլեւս վերարտադրելու ոչ մի շանս չի ունենա: Հետեւապես, միակ փրկությունը մնում են աղազարյանները, որոնք` իբրեւ նոր քաղաքական ուժ, կմտնեն ընտրապայքարի մեջ, իսկ հետո կդառնան Նիկոլ Փաշինյանի անվտանգության բարձիկները: Հավանաբար, սրանով է նաեւ պայմանավորված նաեւ այն, որ Աղազարյան Հովիկը, որը «ամենադուխովներից» էր Ռուսաստանին քննադատելու հարցում, հիմա դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջատագով: Դե, բնական է, Նիկոլ Փաշինյանին ապավեն է պետք հենց այս դաշտում: Չէ որ ԱՄՆ նորընտրիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը, դժվար թե, ների նիկոլականների բայդենասիրությունը:

Ահա, թե ինչու Աղազարյաններն այսօր ունեն այնքան գումար, որ երեւանյան ամենաթանկ հյուրանոցներից մեկում՝ «Մարիոթ»-ում համագումար են մտադիր անցկացնել: Այն նույն Աղազարյանը, ով գանգատվում էր վարկերի տակ ճկռելու մեջ: 800 հազար դրամ ծախսում են սեփական գրպանից՝ մի համագումարի համար, երբ հանգիստ կարող էին ավելի մատչելի սրահ վարձակալել: Սա էլ, իհարկե, հուշում է, որ լուրջ ռեսուրսներ են ներդրված, որպեսզի այս ամբողջ սցենարը հանկարծ անլուրջ տպավորություն չթողնի:

Եվ ընդհանրապես՝ ի՞նչ գաղափարական տարբերություն կարող էին ունենալ ամենաերդվյալ ՔՊ-ականներ Աղազարյանն ու Ասլանյանը, երբ գոնե ձեւի համար Ազգային ժողովում չեն քվեարկում հակառակ ՔՊ-ի: Նրանց հեռացումից հետո խորհրդարանը քննարկել եւ ընդունել է շուրջ երեք տասնյակ հարց, որից առնվազն 29-ին ՔՊ-ում մերժվածները քվեարկել են այնպես, ինչպես ՔՊ-ն՝ բոլորին կողմ, բացի մեկ հարցից, չհաշված նաեւ մեկ-երկու քվեարկություն, որոնց չեն մասնակցել։ Ու սա այն պարագայում, երբ Աղազարյանին ու Ասլանյանին անթաքույց արհամարհում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերիք չէ, մի հատ էլ կոչ անում կոռեկտ մնալ:

«ՇԻՇ ԲՌՆՈՂԸ» ԲՌՆԵԼ Է ՔՊ-Ի ՎԱԽԸ

Այս ֆոնին բավական ուշագրավ է, թե ինչպիսի ոգեւորությամբ է ՔՊ-ականներին քննադատում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Նիկոլի այն ամենահավատարիմը, որին էր վերապահված 2018-ի իշխանափոխության երթերի ժամանակ վերջինիս ջրի շիշը բռնելը:

Հայկ Սարգսյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարում է, որ տրանսպորտի թանկացումն իրենց քաղաքական ուժին բերել է վարկանիշի նվազում, եւ իրենք կորցրել են հազարավոր ձայներ՝ այս «ռեֆորմի» հետեւանքով:

«Մենք քաջ գիտակցել ենք, որ ունենալու ենք ձայների կորուստ եւ ընտրություններին սա մեզ համար լինելու է լուրջ պրոբլեմ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք սա արել. մենք կարող էինք ձեռք չտալ համակարգին, թողնել՝ ինչպես կա, չկորցնել այն ձայները, որոնք այս ընթացքում կորցրեցինք»,- անկեղծանում է նա:

Սրանից առաջ էլ նույն Հայկ Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի առաջ էր հարցեր դրել՝ կապված մարզում ապօրինի անտառահատումների հետ: Տպավորություն է, որ ՔՊ-ում չհայտարարված մրցույթ է սկսվել, թե ով ավելի ուժեղ կքննադատի կործանվող քաղաքական ուժին եւ կհավատացնի միամիտ ժողովրդին, որ էլ առաջվանը չեն, էլ նիկոլական չեն: Ճիշտ այնպես, ինչպես Երեւանի ավագանու վերջին ընտրություններին Արամ Զավենիչն իր «Հանրապետություն» կուսակցությունով մտավ ընտրապայքարի մեջ, իբրեւ՝ Նիկոլ Փաշինյանի հետ այլեւս կապ չունեցող, իսկ ընտրություններից հետո՝ կոալիցիա կազմեց Ավինյանի հետ:

Այդուհանդերձ, իշխանական կուլիսներում շարունակվում են անհանգստությունները՝ այդպես էլ գլխի չընկնելով, թե ով է վաղը դառնալու Նիկոլի գրպանում ֆեյք ընդդիմություն, իսկ ով է իրականում «փուռը» տալու, օրինակ, հնարավոր իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում մեկնարկելու պարագայում:

ԱՎԻՆՅԱՆԻ ԳԼԽԻՆ ԿՐԿԻՆ ՍԵՎ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

Արշալույսները խաղաղ չեն նաեւ քաղաքային իշխանությունում: Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Երեւանի քաղաքապետարանում հերթական ձերբակալությունների փաստը՝ կոռուպցիոն գործի շրջանակում։ Ձերբակալվածներն են Երեւանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Ըստ տեղեկությունների` նույն գործի շրջանակում այլ գերատեսչություններից եւս ձերբակալվածներ կան։ Ի՞նչ է ստացվում, որ քաղաքապետարանում բոլորը կոռուպցիայի մեջ թաթախված են, իսկ Երեւանի քաղաքագլուխ Տիգրան Ավինյանը ո՛չ տեսել է, ո՛չ լսե՞լ…

Վերոնշյալ ձերբակալություններն առնվազն հուշում են, որ Ավինյանն իր տեղում չէ: Դրա համար էլ, օրինակ, երբ «Իրավունք»-ն ահազանգում է պատկան մարմիններին, որ մի ամբողջ մայթ է ինչ-որ մեկը զավթել ու շինարարություն իրականացրել, պատասխանը մնում է ձայն բարբառո անապատի:

Վերադառնալով Ավինյանին՝ նկատենք, որ պատահական չեն իրավապահները գնացել վերջինիս կադրերի հետեւից, նրան քաղաքականության մեջ «զոհելը»՝ հանուն ՔՊ-ի անկում ապրող վարկանիշի բարձրացման, շարունակում է մնալ իշխանական օրակարգում:

Այսպիսով՝ ՔՊ-ն իրականում եւ արթմնի ճաքեր է տալիս վերին ու ստորին օղակներում՝ մի քանի պլան մշակելով առաջիկա ընտրությունների հետ կապված: Սակայն սա չի նշանակում, թե ընդդիմադիր դաշտում ամեն ինչ նորմալ է: Արդեն իսկ նկատելի է, որ քոչարյանականների ու ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անզիջում պայքարը միմյանց դեմ: Մյուս կողմից տեսնում ենք տարբեր անհատների միջեւ դիմակազերծող պայքարի օջախներ (նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ականջն էլ կանչի): Փաստորեն, ստացվում է, որ ընդդիմությունն իրար մեջ, իշխանությունն իրար մեջ կռիվ են տալիս՝ ընտրություններին ընդառաջ, այդպես էլ իրար դեմ գլխավոր «ճակատամարտը» թողնելով լուսանցքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռոնալդուն խփել է իր 928-րդ գոլը(տեսանյութ)36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The TimesՊետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. ԱլիևԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիսՎարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավըԿենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելուԹրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ)Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ)Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի հարավում (Տեսանյութ)Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները»«Փաստ». Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտումԱմերիկյան առանցքային զինտեխնիկայի հերթական նմուշը ռուսների ձեռքն ընկավՀոլանդական «տանիքի» ներքո սեռական շահագործման են ենթարկել ուկրաինացի երեխաներին. Բացահայտում ԱՄՆ-ից«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա«Փաստ». Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործելՌուսական անօդաչուները գրոհել են Օդեսան և տարածաշրջանը. Չորնոմորսկն ամբողջությամբ հոսանքազրկվել է (Տեսանյութ)«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմիցԱլիևը մտադիր է ինձ սպանել բանտում. ադրբեջանցի ընդդիմադիրՍիրիական ահաբեկչական իշխանությnւնները հրկիզnւմ են անտառները` պատսպարվող մարդկանց սպանելու համարՊուտինն արձագանքել է Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերին «խնայելու» Թրամփի կոչին (Տեսանյութ)Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը 24 ժամում լուծելու մասին իմ հայտարարությունը կատակ էր. ԹրամփԱնկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, որից հրաժարումը հավասարազոր է թշնшմուն հանձնվելուն. Վարդան ՈսկանյանԱլեն Սիմոնյան. Ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիսՕդեսացի նեոնացիստ Դեմյան Գանուլի ​​սպանության մեջ կասկածվող ձերբակալվել էՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄՄՈՍԿՎԱՆ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋԻՍա կովկասյան դերբի է, և մեզ Հայաստանի դեմ ծանր հանդիպումներ են սպասվում.ՍանյոլՌուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ ԶախարովաՈւկրաինայի զինված ուժերն աղետալի կորուստներ են կրում Կուրսկի շրջանում. Ուկրաինական աղբյուրՌուսաստանի ուժեր հերթական խոշոր օպերացիան. հարձակումը Կրամատորսկի ուղղությամբ ակտիվանում է (Քարտեզ)Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դրույթները կրկին ակտուալ են դառնում. Ռուբեն Մելքոնյան  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ռուս-ամերիկյան հայտարարությանըՏարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկելԴեվյատկա է խփել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այլևս օրակարգում չէ. Մարկ ՌյուտեՊուտինը «լրացուցիչ տեղեկություններ եւ ազդանշաններ» է ուղարկել Թրամփին. Պեսկով (Ձայներիզ)Ինչքան իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան դառնում են ցինիկ ու սանձարձակ. ԶոհրաբյանԻնչու Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների շրջանՓեշի տակ մտած պալատական ծաղրածուն՝ վտանգավոր խաղերի կիզակետումԻրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում. ԶԱՐՄԱՆՔ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք տոնակատարություններինՌուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ՊուտինՀունվար-Փետրվար ամիսների ռեստորանների լավագույն եռյակ ըստ ՌՍՀՖ-իԵթե պետք լինի, կարող եմ տասնյակ կետեր ասել, երբ Ադրբեջանն է ոտնահարել մարդու իրավունքները և պատճառվել են նյութական վնասներ. Միրզոյանը՝ ՀաջիևինՀամբերություն մեր ժողովրդին, այս ամենը տանելը բարդ է. Ժիրայր Դադասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top